Back Խոցելի իրավիճակներում հայտնված փախստական կանանց և աղջիկների և խոցելի իրավիճակներում հայտնված այլ կանանց գենդերազգայուն տնտեսական, սոցիալական ներառման ամրապնդման և ինտեգրման, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման միկրո ծրագրեր

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը հայտարարում է միկրո ծրագրերի դիմում-հրավեր՝ փախստական կանանց և աղջիկների և  խոցելի իրավիճակներում հայտնված այլ կանանց գենդերազգայուն տնտեսական, սոցիալական ներառման և ինտեգրման ամրապնդման, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով։

Դրամաշնորհների համար դիմում-հայտեր կարող են ներկայացնել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի, գենդերային հավասարության և Հայաստանում փախստական կանանց իրավունքների ամրապնդման  հարցերում փորձ և գիտելիքներ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և վերապատրաստող կազմակերպությունները։

Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն մինչև 2024թ-ի փետրվարի 26-ը (ժ 23:00-ը)։

Ծրագրերի իրականացման ժամանակահատվածն սկսվում է 2024թ-ի ապրիլի 1-ից և  ավարտվում է ոչ ուշ, քան 2024թ-ի սեպտեմբերի 30-ը։

Կից ներկայացվում են Դիմում-հայտերի ներկայացման հրավերը, ծրագրի դիմում-հայտի, բյուջեի և աշխատանքային պլանի ձևերը, ինչպես նաև դրամաշնորհային պայմանագրի և ֆինանսական հաշվետվության ձևանմուշները։

Դիմում-հայտերի ներկայացման հրավեր

Ծրագրի դիմում-հայտ 

 Բյուջե

Աշխատանքային պլան

Դրամաշնորհային պայմանագիր

Ֆինանսական հաշվետվություն

 

 

YEREVAN, ARMENIA 8 FEBRUARY 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page