Back Դիմում-հայտերի ներկայացման հրավեր

Գենդերային հավասարության, կանանց հզորացման և կարծրատիպերի ու սեքսիզմի դեմ պայքարի վերաբերյալ իրազեկման նախաձեռնությունների և նյութերի ստեղծմանը նպաստելուն nւղղված ծրագրեր

«Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապդումը Հայաստանում»  ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը հայտարարում է ծրագրերի դիմում-հրավեր՝ բարձրացնելու թիրախային լսարանի իրազեկությունը հետևյալ ոլորտներում՝ գենդերային հավասարություն, կանանց և աղջիկների հզորացում, կարծրատիպերի և սեքսիզմի դեմ պայքար՝ իրազեկման նյութերի (օրինակ ՝ հոդվածներ, հարցազրույցներ, սոցիալական գովազդ, պաստառներ, տեսանյութեր, փոդքասթներ, և այլն) մշակման և հրատարակման/հեռարձակման միջոցով ինչը լրացուցիչ ներդրում կունենա կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, գենդերային հավասարության խթանման և Հայաստանում կանանց հզորացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի ջանքերում:

Դրամաշնորհի դիմում-հայտեր կարող են ներկայացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և կրթական հաստատությունների մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ լրագրողներ, դիզայներներ, նկարազարդողներ, լուսանկարիչներ, ինչպես նաև մասնագիտացված ակադեմիական դպրոցների ուսանողներ։

Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն մինչև 2024թ-ի ապրիլի 15-ը (ժ 23:00-ը)։

Ծրագրերի իրականացման ժամանակահատվածն սկսվում է 2024թ-ի մայիսի 1-ից և  ավարտվում է ոչ ուշ, քան 2024թ-ի սեպտեմբերի 30-ը։

Կից ներկայացվում են դիմում-հայտերի ներկայացման հրավերը, ծրագրի դիմում-հայտի, բյուջեի և աշխատանքային պլանի ձևերը, ինչպես նաև դրամաշնորհային պայմանագրի և ֆինանսական հաշվետվության ձևանմուշները։

 

Դիմում-հայտերի ներկայացման հրավեր

Ծրագրի դիմում-հայտ

 Բյուջե ձև

Աշխատանքային պլանի ձև

Դրամաշնորհային պայմանագրի ձևանմուշ

ֆինանսական հաշվետվության ձևանմուշ

Հարցուպատասխան

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 21 ՄԱՐՏԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page