Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտների համաձայն

Ժամանակահատվածը՝    2013թ. մայիսի 2 - 2014թ. ապրիլի 30
Տևողությունը՝ 12 ամիս
Բյուջեն՝ 300 000 եվրո
Դոնորը՝ Նորվեգիայի կառավարություն (Նորվեգիայի արտաքին գործերի նախարարություն)
Գործընկերները՝ Արդարադատության նախարարություն (ներառյալ Քրեակատարողական վարչությունը), դատական համակարգ, Գլխավոր դատախազություն, Ոստիկանություն, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

«Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագիրը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Հայաստանի համար 2012-2014թթ. գործողությունների ծրագրի մի մասն էր: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Նորվեգիայի կառավարության ֆինանսավորման շնորհիվ:
Ծրագիրը նպատակ ուներ Հայաստանի քրեակատարողական համակարգը մերձեցնել Եվրոպական բանտային կանոններին և պրոբացիոն այլ կանոններին, Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշներին (ԽԿԿ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքին և եվրոպական լավագույն փորձին:
Ծրագրի նպատակները լիովին համահունչ էին 2012-2016թթ. Հայաստանի Հանրապետության «Իրավական և դատական բարեփոխումների ծրագրի» գործողությունների ծրագրի հետ: Ծրագիրն ուղղված էր այլընտրանքային պատժամիջոցների և նման պատիժների կիրառումն ընդլայնելու անհրաժեշտության, ինչպես նաև դրանց կիրառումը վերահսկող մեխանիզմ ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Ծրագրի ընթացքում իրականացվել են հետևյալ հիմնական գործողությունները.

  • Փաստահավաք առաքելություն և կարիքների գնահատման զեկույցի մշակում (տես զեկույցը),
  • Կրկնահանցավորության վերաբերյալ որակական և քանակական հետազոտություն (տես զեկույցը),
  • Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ծախսային արդյունավետության հետազոտություն (տես հետազոտությունը),
  • Եվրոպական լավագույն փորձի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ՝ ավելի քան 70 դատավորների, դատախազների, փաստաբանների և այլ մասնագետների համար,
  • Համաժողով այլընտրանքային պատիժների և այլ միջոցների նշանակության վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով,
  • Փորձի ուսումնասիրման երկու այց պրոբացիայի բնագավառում դրական փորձ ունեցող, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ (Ռումինիա և Իռլանդիա),
  • ԵԽ երեք հանձնարարականների տպագրություն.
  • Պրոբացիայի (տես հանձնարարականը);
  • վաղաժամկետ ազատման (տես հանձնարարականը);
  • և էլեկտրոնային մոնիթորինգի վերաբերյալ (տես հանձնարարականը):

Ծրագիրը ծանրակշիռ հիմք է ստեղծել նոր՝ Հայաստանում պրոբացիոն ծառայության երկու ստորաբաժանումների ստեղծման ծրագրի համար: