Եվրոպայի խորհուրդ/Եվրոպական միություն

Արևելյան գործընկերության երկրների համար Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)

Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում

Սկիզբը` 2015 թ. մարտ
Տևողությունը` Մինչև 31-ը դեկտեմբերի 2018թ.
Բյուջեն` 900,000 եվրո
Դոնորը` Եվրոպայի միություն և Եվրոպայի խորհուրդ
Գործընկերներ` Արդարադատության նախարարություն, ԱՆ քրեակատարողական վարչություն, Առողջապահության նախարարություն, Գլխավոր դատախազություն, Օմբուդսմենի գրասենյակ

Ծրագրի գերակա նպատակն էր` ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության (այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի) տրամադրումը Հայաստանի բանտերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի կարողությունների բարելավումը: Ծրագրի նպատակներն էին`

  • Բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական/ինստիտուցիոնալ շրջանակը (այդ թվում` օրենսդրական հիմքերը և բանտերում բուժօգնության տրամադրման ներկայիս մոդելը):
  • Բարելավել քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները:
  • Ամրապնդել բուժօգնության տրամադրումը` հզորացնելով քրեակատարողական հիմնարկների բուժծառայողների կարողությունները:

Ծրագրի արդյունքում ակնկալվում էր.

  • Դատապարտյալների առողջապահական իրավունքների պահպանման վերաբերյալ իրավական դրույթները և այդ ուղղությամբ պետական մարմինների գործողությունները կլինեն համահունչ եվրոպական չափանիշներին:
  • Պատկան մարմինները կունենան դատապարտյալներին առավել որակյալ բուժծառայություն տրամադրելու մեխանիզմ:

Report on the assessment mission on health care in prisons - June/July 2015 ENG - ARM