Սույն ձեռնարկում ներկայացված է հոգեկան առողջության պահպանման և աջակցության կամավոր բժշկական միջամտությունների խթանման լավագույն փորձը։ Այն հիմնված է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունները ներկայացնող պատվիրակությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շահագրգիռ կազմակերպությունների կողմից Կենսաէթիկայի հանձնաժողովի (DH-BIO) քարտուղարությանը ներկայացված փորձառության վրա: Ձեռնարկը իրագործում է 2020-2025 թվականներին կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության և տեխնոլոգիաների՝ DH-BIO ռազմավարական գործողությունների ծրագրով սահմանված նպատակը՝

Աջակցել անդամ պետություններին [մշակելով] լավ փորձն ամփոփող ձեռնարկ՝ խթանելու հոգեկան առողջության կամավոր բժշկական միջամտությունները, ինչպես կանխարգելիչ մակարդակում, այնպես էլ ճգնաժամային իրավիճակներում՝ անդամ պետությունների օրինակների հիման վրա:

 

Գործելակերպի օրինակների անմիջական նպատակն է նվազեցնել, կանխել կամ նույնիսկ վերացնել հոգեկան առողջության պահպանման հաստատություններում հարկադրանքի գործելակերպը, ընդ որում դրանց մի մասն անուղղակիորեն է հանգեցնում նման արդյունքի՝ սատարելով հոգեկան առողջության կամավոր խնամքի խթանման և աջակցության ընդհանուր նպատակին:

Ձեռնարկը ԵԽ անդամ երկրներում առաջատար փորձի սպառիչ ժողովածու չէ: Փոխարենը այն հանդես է գալիս որպես առաջին քայլ, որն ուղղված է հոգեկան առողջության պահպանման կամավոր միջամտությունների խթանմանն ու աջակցությանը, ինչպես նաև հոգեկան առողջության միջավայրում հարկադրանքի նվազեցման և կանխարգելման գործելակերպի մշակմանը: Ընդհանուր առմամբ, ներկայացված նյութերը համահունչ են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի չափորոշիչներին, հաշվի առնելով նաև հոգեկան առողջության պահպանման ոլորտում հարկադրանքի կիրառման մասին ծավալվող բանավեճերին, որոնք կներկայցվեն ձեռնարկի 1 (Բ) բաժնում:

Back Բաց երկխոսությունների մոդել Ֆինլանդիա և միջազգային

«Բաց երկխոսության մոտեցում սուր փսիխոզին» ծրագիրը Ֆինլանդիայում մշակված գործելակերպ է, որի ներքո խնամքի վերաբերյալ որոշումները կայացվում են անհատի և նրա աջակից ցանցերի ներկայությամբ: Գործելակերպը ներկայացվում է որպես հոսպիտալացման այլընտրանք, մասնավորապես, երբ այն կիրառվում է որպես տնային կամ համայնքային բուժման վրա հիմնված ծրագիր (հիվանդանոցային բուժման վրա հիմնված տարբերակին կարող եք ծանոթանալ վերևում, տե՛ս էջ 55), և հստակ ընդգծում է անձի ցանկությունների և նախասիրությունների վրա հիմնված աջակցության կարևորությունը, ինչպես նաև այն, թե ինչ ձևով է նա նախընտրում նկարագրել իր հոգեկան անհավասարակշռության վիճակը: Հետևաբար, «Բաց երկխոսությունը» գրականության մեջ ասոցացվում է ոչ հոժարակամմիջոցների կիրառման այլընտրանքի կամ նվազման հավանականության հետ:

Հոգեթերապևտիկ մոտեցումներն ուղղված են անձի և նրա աջակցության համակարգի միջև երկխոսության զարգացմանը՝ որպես թերապևտիկ միջամտություն: Ծառայություններ մատուցողները նպատակ ունեն հեշտացնել կանոնավոր «ցանցային հանդիպումները» անձի և նրա ընկերների, խնամողների և ընտանիքի անմիջական ցանցի, ինչպես նաև կլինիկական թիմի մի քանի հետևողականորեն ներկա գտնվող անդամների միջև: Չափազանց կարևորվում է բոլոր ձայների և տեսակետների հավասար լսումը՝ որպես բուժման միջոց և նպատակ:

Բաց երկխոսության գործելակերպը նկարագրվել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների և հոգեկան առողջության եվրոպական ցանցի կողմից (2020 թ., էջ 17) հետևյալ կերպ.

Ծառայություններ մատուցողները նպատակ ունեն հեշտացնել կանոնավոր «ցանցային հանդիպումները» անձի և նրա ընտրած ընկերների, խնամողների կամ ընտանիքի անմիջական ցանցի և առողջապահական թիմի անդամների միջև: Բուժման պլանավորման ժամանակ շեշտադրումը դրվում է թափանցիկության վրա, և որոշումների կայացման գործընթացները նպատակ ունեն հարգել անձի կամքն ու նախասիրությունները՝ պաշտպանելով նրան անհարկի ազդեցությունից: Նման աջակցությունը անձին հնարավորություն է տալիս պահպանել իր իրավունակությունը և խմբի ներսում մտքափոխանակումներից և մտորումներից հետո վերջնական որոշում կայացնել, օրինակ՝ իր բուժման վերաբերյալ։

Առկա է Բաց երկխոսության մոդելի հաջողության մասին վկայող փաստացի տվյալների աճող բազա: Ֆինլանդիայում վերջերս անցկացված ուսումնասիրությունը հիմնվում է կլինիկական և ֆունկցիոնալ բարելավումների վերաբերյալ 19 տարվա ընթացքում կուտակված փաստացի տվյալների բազայի վրա, ներառյալ հիվանդանոցային բուժման կրճատման, հաշմանդամության նպաստների և նեյրոլեպտիկ դեղամիջոցների օգտագործման մասին տվյալների (Bergström et al., 2018)։


 «Երկխոսական պրակտիկայի» 12 հիմնական տարրերը Բաց երկխոսության մեջ

Ըստ Մերի Օլսենի (Mary Olsen) և գործընկերների (2014թ.), «Բաց երկխոսություններից գոյացած երկխոսության պրակտիկայի 12 հիմնական տարրերը» հետևյալն են.

  1. Երկու (կամ ավելի) թերապևտներ թիմային հանդիպման ժամանակ
  2. Ընտանիքի և ցանցի մասնակցություն
  3. Այո/ոչ պատասխան չակնկալող (բաց) հարցերի օգտագործում
  4. Ինչպես արձագանքել հաճախորդների խոսքերին
  5. Ներկա պահի կարևորում
  6. Տարբեր տեսակետերի բացահայտում
  7. Երկխոսության մեջ ռելացիոն կապերի կիրառում
  8. Խնդրահարույց խոսակցությանը կամ վարքագծին արձագանքում չեզոք ոճով (Matter-of-Fact Style) և ուշադրությւոն դարձնելով դրանց ներքին իմաստին
  9. Պացիենտի խոսքերի և պատմությունների, այլ ոչ թե ախտանիշների կարևորում
  10. Մասնագիտական զրույց (ռեֆլեքսիա) բուժման հանդիպումներում
  11. Թափանցիկ լինելը
  12.  Անորոշության հանդուրժում

Բաց երկխոսության ծրագրի դրական արդյունքները հանգեցրել են նրա տարածմանը այլ երկրներում, ներառյալ նախևառաջ՝ սկանդինավյան այլ երկրներում (Նորվեգիա, Դանիա) և երկրորդ հերթին՝ այլ երկրներում (Միացյալ Թագավորություն, Իտալիա, Պորտուգալիա [տես ստորև], Գերմանիա, Լեհաստան, Նիդերլանդներ, ԱՄՆ, Ավստրալիա) (Նյութ 10)։ Արդյունքում ձևավորվել է միջազգային ցանց՝ տարեկան սեմինարներով և կոնֆերանսներով, որտեղ կլինիկական բժիշկներն ու ծառայություններից օգտվողները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում՝ փորձի փոխանակման և առաջընթացը քննարկելու համար (Նյութ 10)։

Այս բոլոր երկրների խնամքի համակարգերում Բաց երկխոսության ներդրումը տեղի ունեցավ երկու հիմնական ուղղությամբ. առաջին՝ ստեղծվեց երկխոսական հաղորդակցության մշակույթ անձնակազմի, ծառայություններից օգտվողների, ընտանիքի անդամների և անձի սոցիալական ցանցի այլ անդամների միջև (Նյութ 23)։ Երկրորդ՝ կազմակերպվեցին համայնքային բազմամասնագիտական բուժման թիմեր՝ հիմնականում ամբուլատոր ծառայություններ մատուցելու համար: Այս փոփոխությունները լիովին համապատասխանում են հոգեկան առողջության 2013-2020 թվականների համապարփակ գործողությունների ծրագրում ԱՀԿ-ի կողմից արված առաջարկություններին, որոնք նպաստում են ծառայությունների հասանելիության և օգտագործման հաճախականության ավելացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների արդյունավետ համակարգմանը և համայնքային ռեսուրսների մոբիլիզացմանը՝ ենթադրելով, որ նման քայլերը կհանգեցնեն հոսպիտալացումների և խնամքի ծախսերի զգալի նվազմանը և վերականգնման մակարդակի էական բարելավմանը (Նյութ 23):


 Պորտուգալիա

Պորտուգալիայում ջանքեր են գործադրվում Բաց երկխոսության մոտեցումն ամբողջ երկրում տարածելու ուղղությամբ (Նյութ 10): Մի խումբ կազմակերպություններ (ACES Lisboa Norte, CHLN, SPMS, Camara de Lisboa, Hospitalização Domiciliária, Santa Casa da Misericórdia, Centre Nacional de TeleSaúde) հանդիպել են 2019 թվականին՝ նպատակ ունենալով վերապատրաստել հիմնական թիմի անդամներին 2000 թվականին, մինչև 2021 թվականին փորձնական ուսումնասիրություն անցկացնելը։ 2022 թվականին ծրագիրը կկատարելագործվի և կիրականացվի հետազոտություն՝ համեմատելու փորձարկմանը մասնակցող հիվանդանոցների պացիենտների արդյունքները սովորական բուժում ստացողների արդյունքների հետ:

Հատկանշական է, որ Բաց երկխոսություն ծրագիրն մշակվել է Ֆինլանդիայում, որը մեկ շնչի հաշվով ոչ հոժարակամ միջամտության ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի ամբողջ Եվրոպայում (իրականում նաև՝ ամբողջ աշխարհում): Ի հակադրություն, Պորտուգալիայում այդ ցուցանիշն աշխարհում ամենացածրերից է (Sheridan Rains et al., 2019թ․, տե՛ս Աղյուսակ 1)։ Հետևաբար, ինքնին ակնհայտ չէ, որ «Բաց երկխոսությունները» անպայման հանգեցնում են հարկադիր միջամտությունների կրճատման, նույնիսկ եթե այլ առումներով դա կարող է լինել խոստումնալից և իրավունքներ խթանող գործելակերպ: Բաց երկխոսության մոտեցման արդյունավետությունը գնահատելու համար օգտագործվող ցուցիչները ներառում են հոսպիտալացման մակարդակը, քրոնիկ հիվանդությունների տարածվածությունը և հաճախականությունը, նեյրոլեպտիկ դեղամիջոցների օգտագործումը, ֆունկցիոնալ վերականգնման աստիճանը և մնացորդային ախտանիշները և յուրաքանչյուր դեպքի տնտեսական արժեքը (այդ թվում՝ հաշմանդամության հետ կապված ծախսերը) (Bergström et al., 2018թ․, Նյութ 23)։ Բացի Աքերշուսի համալսարանական հիվանդանոցի անվտանգ հոգեբուժական բաժանմունքում Բաց երկխոսությունների մոտեցման կիրառումից, ըստ էության չկա որևէ ուսումնասիրություն, որը Բաց երկխոսությունները բացահայտորեն կապում է հարկադրանքի նվազեցման հետ, ինչը, սակայն, չի ենթադրում, որ այն կարևոր չէ այլ առումներով:

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
EXAMPLES OF PRACTICES
Community-Based
Hospital-Based
Hybrid
Other
Country
Albania
Andorra
Armenia
Austria
Azerbaijan
Belgium
Bosnia and Herzegovina
Bulgaria
Croatia
Cyprus
Czech Republic
Denmark
Estonia
Finland
France
Georgia
Germany
Greece
Hungary
Iceland
International
Ireland
Italy
Latvia
Liechtenstein
Lithuania
Luxembourg
Malta
Monaco
Montenegro
North Macedonia
Norvège
Pays-Bas
Poland
Portugal
Republic of Moldova
Romania
San Marino
Serbia
Slovak Republic
Slovenia
Spain
Sweden
Switzerland
Türkiye
Ukraine
United Kingdom
Reset Filter