Առողջապահական գրագիտության քաղաքականություն, ուժերի համախմբում եվ կարողությունների զարգացում
Բոլոր մակարդակներում առողջապահական գրագիտության մշակույթի ամրապնդման համար պահանջվում են ավելի մեծ ջանքեր՝ բուժօգնության համընդհանուր մատչելիություն ապահովելու համար, այդ թվում՝ խոցելի իրավիճակներում հայտնված մարդկանց համար: Գործնականում դա նշանակում է հանրային քաղաքականության մշակում տեղական, տարածքային, ազգային և միջազգային մակարդակներում: Դա նաև պահանջում է միջոլորտային համագործակցություն այլ շահագրգիռ կողմերի հետ (շահեկիցների, կոալիցիաների, դաշինքների, ցանցերի և այլն) և առողջապահական մարմիններում և համակարգերում կարողությունների զարգացում` աշխատուժի կարողություններն ու հմտությունները ուժեղացնելու համար:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Առողջապահական գրագիտության պետական քաղաքականությունը վերելք է ապրում։ Ամբողջ Եվրոպայում կառավարությունները համախմբում են ուժերը առողջապահական գրագիտության բարձրացման համար, համագործակցելով ոչ պետական շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ գիտական շրջանակների, արդյունաբերության ոլորտների և ՀԿ-ների: Մասնավորապես, մի քանի եվրոպական երկրներ՝ Ավստրիան, Նորվեգիան, Պորտուգալիան և Մեծ Բրիտանիան (Շոտլանդիան) ընդունել են համազգային առողջապահական գրագիտության գործողությունների ծրագրեր, որոնք խթանում են այդ ուղղությամբ նախաձեռնությունները և ծրագրերը ամբողջ երկրում՝ բնակչության առողջապահական գրագիտության բարձրացման համար:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Առողջապահական գրագիտության համայնքների համախբումը առողջապահական հավասարության ապահովման հիմնական բաղադրիչն է: Դա պայմանավորված է նրանով, որ առողջապահական գրագիտությունը խիստ միջոլորտային և միջառարկայական խնդիր է: Ոլորտների և առողջապահության տարբեր ուղղությունների միջև համագործակցությունը առողջապահական գրագիտության գործընկերության և ծրագրերի շրջանակում բարելավում է գիտելիքների փոխանցումը և ակնկալվող արդյունքները: Ֆորմալ և ոչ ֆորմալ շահեկիցների խմբերը, կոալիցիաները, դաշինքները, ցանցերը, հարթակները, ինչպես նաև այլ կառույցները, կազմակերպությունները և մավորումները օգնում են քննարկել, գնահատել և ամրապնդել առողջապահական գրագիտության կարողությունները հասարակության տարբեր մակարդակներում (ստորև ներկայացված են որոշ օրինակներ):
Առողջապահական գրագիտության ներդրման ազդեցությունը ուժեղացնելու համար գործակալները, որոնք հաճախ կոչվում են «առողջապահական գրագիտության առաջնորդներ»։ Նրանց կարելի է գտնել քաղաքականության ոլորտում, գիտական շրջանակներում, մասնագետների շրջանում կամ քաղաքացիական հասարակությունում: Կազմակերպչական փոփոխությունների ջատագովների առկայությունը չափազանց կարևոր է, սակայն նրանց ազդեցությունը մեծապես կախված է ղեկավարության աջակցությունից: Կառավարման կառուցվածքը և մշակույթը, որն աջակցում է առողջապահական գրագիտության հարցում նորարարությանը և որակի բարելավմանը, էական նշանակություն ունի ծրագրերի հաջող իրականացման համար (տե՛ս ստորև օրինակը):
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Առողջապահական գրագիտության մարմինները և համակարգերը դառնում են ավելի «մարդակենտրոն», երբ նրանք ինտեգրում են առողջապահական գրագիտությունը որպես համապարփակ արժեք և ռազմավարություն իրենց աշխատանքի բոլոր պարագաներում: Ռեսուրսները ներառում են առողջապահական գրագետ կազմակերպությունների տասը որոշիչները, Վիեննայի մոդելը առողջապահական գրագետ հիվանդանոցների համար և Օֆելիա գործիքակազմը, որոնք լավ օրինակ են, թե ինչպես օպտիմալացնել առողջապահական գրագիտությունը կազմակերպություններում և համայնքներում: Առողջապահական գրագիտության հարցումների գործիքը օգնում է բնակչության և կազմակերպությունների միջև առողջապահական գրագիտության առաջընթացի գնահատմանը և մոնիտորինգին:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առողջապահական գրագիտությունը առաջացնում է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություններ, ինչպես նաև մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով աշխատուժի առողջապահական գրագիտության մակարդակի բարելավման պահանջ: Հաշվի առնելով առողջապահական գրագիտության հետազոտությունների և քաղաքականության մշակման ընդհանուր զարգացումը, առողջապահական գրագիտությունը դառնում է առողջապահական մարմինների և համակարգերի կողմից պահանջված հմտություն և կարողունակություն։
Այն նախատեսում է առողջապահական գրագիտության ընդգրկում բարձրագույն կրթության կրթական ծրագրերում և հետբուհական ուսուցում` առարկայական լայն շրջանակի ներքո: Գործնականում դա ուշադրություն է ենթադրում բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և վերաբերմունքի նկատմամբ, հատկապես երբ խոսքը գնում է խոցելի իրավիճակներում հայտնված և առողջապահական գրագիտության ցածր մակարդակ ունեցող մարդկանց մասին: Այդ առումով կարևորվում է զգայունությունը հասարակությունում տարբեր մշակույթի մարդկանց և խմբերի կարիքների նկատմամբ: Կարևոր է նաև օգտատերերի փորձի և կարիքների ինտեգրումը, ինչպես նաև առողջապահական ծառայությունների համատեղ մատուցման ապահովումը։
Back
Առողջապահական գրագիտության միջոցառումների ազգային ծրագիր՝ Գերմանիա
Laura HENNINGER
Modified 1 Year ago.
Առողջապահական գրագիտության միջոցառումների ազգային ծրագիր՝ Գերմանիա
Նպատակը և խնդիրները.
Գերմանիայում առողջապահական գրագիտության միջոցառումների ազգային ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել առողջապահական գրագիտության վերաբերյալ առաջին ներպետական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն Գերմանիայի բնակչության կեսից ավելին դժվարությունների է հանդիպում առողջապահական տեղեկատվության մշակման հարցում: Արձագանքելով այդ խնդրին գիտնականների, մասնագետների և փորձագետների 15 հոգանոց խումբը 2018 թվականին հրապարակեց այդ ուղղությամբ միջոցառումների ծրագրի առաջին տարբերակը։
Թիրախային խումբ.
ծրագիրն ուղղված է բուժաշխատողներին, պացիենտների կազմակերպություններին և որոշում կայացնողներին:
Իրականացման եղանակը.
Ծրագրի միջոցառումներն իրականացվում են չորս ուղղություններով, ելնելով Գերմանիայում առողջապահական գրագիտության ամրապնդման համար 15 նպատակային առաջարկություններից՝ հետևելով հինգ հիմնական սկզբունքներին:
Վերջնարդյունք.
Առողջապահական գրագիտության միջոցառումների ազգային ծրագիրն ուղեկցվում է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ համատեղ մշակված իրականացման ռազմավարություն:
Ավելացված արժեք.
Առողջապահական գրագիտության միջոցառումների ազգային ծրագիր նպաստել է Գերմանիայում առողջապահական գրագիտության մակարդակի բարձրացմանը։
Back
Վիեննայի մոդելը առողջապահական գրագետ հիվանդանոցների համար՝ Ավստրիա
Laura HENNINGER
Modified 1 Year ago.
Վիեննայի մոդելը առողջապահական գրագետ հիվանդանոցների համար՝ Ավստրիա
Նպատակը և խնդիրները.
Վիեննայի մոդելն ունի երկակի նպատակ՝ բարելավել առողջապահական կազմակերպությունների նյութական պայմանները և ստեղծել մարդկանց համար տեղեկատվության օգտագործումը հեշտացնելու աշխատանքային մշակույթ։
Թիրախային խումբ.
Վիեննայի առողջապահական գրագիտության կազմակերպության (V-HLO) ինքնագնահատման գործիքը առողջապահական կազմակերպությունների որակի ղեկավարների համար նախատեսված հարցաթերթ է: Դրա նպատակն է որոշել առողջապահական գրագիտության առումով կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը:
Իրականացման եղանակը.
Վիեննայի առողջապահական գրագիտության կազմակերպության ինքնագնահատման գործիքը անդրադառնում է ինը չափանիշների և 22 ենթաչափանիշների:
Վիեննայի առողջապահական գրագիտության կազմակերպության ինը չափանիշներ և 22 ենթաչափանիշներ
Կազմակերպությունը պետք է.
Կազմակերպությունը.
1. Մշակի առողջապահական գրագիտության կառավարման քաղաքականություն և ստեղծի կազմակերպչական կառույցներ։
1.1. Առողջապահական գրագիտությունը hասկանում է որպես կազմակերպչական պատասխանատվություն:
1.2. Ապահովում է որակը առողջապահական գրագիտության ոլորտում։
2. Մշակի նյութեր և ծառայություններ՝ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
2.1. Ներգրավում է պացիենտների ներկայացուցիչներին նյութերի և ծառայությունների մշակման մեջ։
2.2. Ներգրավում
է անձնակազմին նյութերի և ծառայությունների մշակման մեջ։
3. Ապահովի պացիենտների հետ հաղորդակցման համար առողջապահական գրագետ որակյալ անձնակազմ։
3.1. Ապահովում է, որ անձնակազմը վերապատրաստվի առողջապահական գրագետ հաղորդակցության համար՝ ախտորոշման, թերապիայի, բուժման և խնամքի, ինչպես նաև պացիենտի դուրս գրման նախապատրաստման համար։
3.2. Ապահովում է, որ անձնակազմը վերապատրաստվի առողջապահական գրագետ հաղորդակցության համար՝ հիվանդությունների կանխարգելման և առողջության բարելավման համար։
4. Ապահովի աջակցող միջավայր՝ առողջապահական գրագետ կողմնորոշում և մատչելիություն։
4.1. Ապահովում է անխափան ինտերնետային և հեռախոսային կապ։
4.2. Տրամադրում է կազմակերպություն մուտք գործելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։
4.3. Ապահովում է հիվանդանոցի մուտքային տարածքում բավարար կողմնորոշիչ աջակցություն, որպեսզի պացիենտները և այցելուները հեշտությամբ գտնեն իրենց ճանապարհը։
4.4. Ունի հեշտ օգտագործելի նավիգացիոն համակարգ և ցուցանակներ։
4.5. Ապահովում է որպեսզի պացիենտներին և այցելուներին հասանելի լինի անվճար առողջապահական տեղեկատվությունը։
5. Կիրառի առողջապահական գրագիտության սկզբունքները պացիենտների հետ ամենօրյա հաղորդակցության մեջ։
5.1. Պացիենտների հետ անմիջական հաղորդակցությունը համապատասխանեցնումում է առողջապահական գրագիտության սկզբունքներին։
5.2. Գրավոր և տեսալսողական նյութերը մշակված են առողջապահական գրագիտության սկզբունքներին համապատասխան։
5.3. Կազմակերպությունը տրամադրում է ռեսուրսներ՝ անհրաժեշտության դեպքում թարգմանչական աջակցություն ապահովելոււ համար։
5.4. Բարձր ռիսկային իրավիճակներում հաղորդակցությունը հետևում է առողջապահական գրագիտության սկզբունքներին։
6. Բարելավի պացիենտների և նրանց շրջապատի առողջական գրագիտությունը։
6.1. Պացիենտներին (և նրանց շրջապատին) աջակցություն է տրամադրում՝ բարելավելու առողջապահական գրագիտությունը հիվանդության հետ կապված ինքնակառավարման համար։
6.2. Պացիենտներին (և նրանց շրջապատին) աջակցություն է տրամադրում՝ բարելավելու առողջ ապրելակերպին միտված առողջապահական գրագիտությունը։
8.1. Աջակցում է առողջապահական գրագիտությանը շարունակական և ինտեգրված բուժօգնության հարցում։
8.2. Նպաստում է տեղական բնակչության առողջապահական գրագիտության զարգացմանը։
9. Կիսվի փորձով և օրինակ ծառայի։
9.1. Աջակցում է առողջապահական գրագետ առողջապահության հայեցակարգերի և գործելակերպի տարածմանը և հետագա զարգացմանը։
Վերջնարդյունք.
Գործիքը նախատեսված է կարիքների գնահատում իրականացնելու համար՝ բարելավելու պացիենտների իրազեկվածությանը և մշակելու նրանց առողջապահական գրագիտության հետագա ամրապնդման համար նպատակային գործողություններ:
Ավելացված արժեք.
Հիվանդանոցների՝ բնակչության առողջապահական գրագիտության մակարդակը հաշվի առնելու կարողությունների հզորացումն անհրաժեշտ է բուժօգնության որակը բարելավելու համար: Հիվանդանոցներում առողջապահական գրագիտության քաղաքականության և ռազմավարության մշակելու եղանակներից մեկը ինքնագնահատման գործիքների կիրառումն է՝ բարձրացնելու իրազեկությունը, օգնելու գործողություններին առաջնահերթութությունների սահմանմանը և համախմբելու շահագրգիռ կողմերին: