Հաճախակի տրվող հարցեր արդարացի բավարարման առնչությամբ

Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի բավարարման հետ կապված  գումարների վճարումը, ժամկետանց վճարման տոկոսների հետ միասին, կազմում է Դատարանի կայացրած վերջնական վճիռների և որոշումների իրականացման մի մասը:

Վճարումը վերահսկվում է Նախարարների կոմիտեի կողմից: Սահմանված փոխհատուցման գումարը, արժույթը, ստացողը, վճարման վերջնաժամկետն ու նշանակման  վայրը, ինչպես նաև ժամկետանց վճարման տոկոսների դրույքը սահմանվում են Դատարանի կողմից կայացրած վճռում կամ որոշման մեջ:

Վճարման  պայմանները չեն կարող փոփոխվել միակողմանիորեն և առանց բացառության պարտադիր են տվյալ Պետության համար: Այնուամենայնիվ, շատ յուրահատուկ  իրավիճակներում, դատավճռով նախատեսված վճարման պայմաններից շեղվելը ընդունելի կլինի, եթե կողմերը համաձայնության գան այդ մասին (օրինակ, նշանակման մի այլ վայր կամ արժույթ): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի բավարարման կամ ժամկետանց վճարման տոկոսների վճարման առնչությամբ ծագած որևէ հարցի կամ խնդրի համար, որտեղ դա տեղի է ունենում, խնդրում ենք կապնվել Վճիռների իրականացման դեպարտամենտի հետ ֆաքսով (+33(10)3 88 41 27 93), փոստով (Conseil de l’Europe, Service de l’Exռcution des ArrՍts, F-67075 STRASBOURG CEDEX) կամ էլեկտրոնային փոստով ([email protected]).

Ընթացակարգ, որին պետք է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն արդարացի բավարարման վճարում ստանալու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  կողմից սահմանված արդարացի բավարարման գումարը վճարվել է ոչ ամբողջությամբ: