ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՇՐՋԱՆԱԿ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ
Հատոր 3 - Կիրառական ուղեցույց
Corporate Author: Council of Europe
Authors:
Publication Date : 2021
Languages: Armenian
Also available in: Albanian Azeri English Finnish French Georgian German Greek Macedonian Romanian Serbian Slovak Spanish Ukrainian
Եվրոպայի խորհուրդը խթանում և պաշտպանում է մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը։ Այս սկզբունքները տասնամյակներ շարունակ եղել են եվրոպական հասարակությունների և քաղաքական համակարգերի անկյունաքարերը, սակայն դրանք հարկ է պահել և ուժեղացնել՝ առավել ևս տնտեսական և քաղաքական ճգնաժամի ընթացքում։ Շատերը կհամաձայնեն, որ ժողովրդավարությունը նշանակում է կառավարում մարդկանց կողմից և մարդկանց անունից, և որ այն չի կարող գործել առանց կանոնավոր, ազատ և արդար ընտրություններ ապահովող ինստիտուտների, մեծամասնության իշխանության և հաշվետու կառավարության։ Այդուամենայնիվ, այս ինստիտուտները չեն կարող աշխատել, եթե քաղաքացիներն իրենք չլինեն ակտիվ ու ժողովրդավարական արժեքների ու մոտեցումների կրող։ Կրթությունն առանցքային դեր ունի այստեղ և այս Կողմնորոշիչ շրջանակն աջակցում է կրթության համակարգերին՝ ժողովրդավարական մշակույթին անհրաժեշտ կարողունակություններ/կոմպետենցիաներ սովորեցնելու, սովորելու և գնահատելու հարցում, ինչպես նաև ամբողջական ներկայացնում է կիրառվող լայն մոտեցումները։ Այս երրորդ հատորն պարունակում է ժողովրդավարական մշակույթին անհրաժեշտ կարողությունակությունների/ կոմպետենցիաների մոդելը, որը միաձայն հավանության է արժանացել Եվրոպայի կրթության նախարարների կողմից՝ 2016 թ. ապրիլին Բրյուսելում կայացած համաժողովի ընթացքում։ Այստեղ ներկայացված են Շրջանակի նախապատմությունը, մի շարք կարևոր ցուցումներ դրա կիրառության վերաբերյալ, երկրորդ հատորում նկարագրված բնութագրիչների դերը և վերջում՝ օգտագործված հիմնական եզրույթները։ Կողմնորոշիչ շրջանակի կիրառության վերաբերյալ հետագա ցուցումները տրված են երրորդ հատորում։