Back 02.10.2013 - Սերժ Սարգսյան – «Հայաստանը իրական առաջընթաց է գրանցել»

Խորհրդարանական վեհաժողով

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Խորհրդարանական վեհաժողովին հղած իր ուղերձում շեշտեց, որ «Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել արդիական պետություն կառուցելու համար»։ Երկրի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների ծրագրում ներառված է ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու, օրենքի առաջ հավասարության ապահովելու համար անկախ դատական համակարգի հիմնելու, ինչպես նաև փոխադարձ հանդուրժողականության և վստահության միջավայր ստեղծելու վերաբերյալ Վեհաժողովի առաջարկությունների իրականացումը։

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է առաջնահերթություն՝ կարևորելով խաղաղությունը և հարգանքը որպես տարածաշրջանի ժողովուրդների համար հուսալի ապագայի ապահովման միակ միջոցներ։

Հայաստանի նախագահը ամփոփեց խոսքը՝ վերհիշելով ազգերի, մշակույթների և կրոնների միջև կապերի ամրապնդման կարևորություն և այս առումով Եվրոպայի խորհրդի առանցքային դերակատարությունը։ 

Ելույթը
Ելույթի տեսագրությունը

- Լուսանկարներ

Ստրասբուրգ 02/10/2013
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page