Հաղորդակցությունը անհատների, առողջապահական ոլորտի մասնագետների եվ առողջապահական մարմինների միջեվ
Պացիենտների և բուժաշխատողների միջև համարժեք հաղորդակցության բացակայությունը կարող է խանգարել պացիենտակենտրոն խնամքին և համատեղ որոշումների կայացմանը: Այս խնդիրն ուշադրություն է պահանջում՝ աջակցելու առողջապահական մասնագետների և առողջապահական մարմինների արդյունավետ երկխոսությանը և ջանքերին՝ բոլոր մարդկանց ներգրավելու ավելի լավ ուղիներ գտնելու համար:
ՀԱՄԱՏԵՔՍՏ
Անհատների, առողջապահության ոլորտի մասնագետների և առողջապահական մարմինների միջև հաղորդակցության բարելավումը, անշուշտ, կբարելավի առողջապահական ծառայությունների մատչելիությունը: Այն նպաստում է հանրային կառույցների նկատմամբ վստահության ձևավոմանը և կարող է կյանքեր փրկել (օրինակ՝ հանրային առողջապահական ճգնաժամերի ժամանակ, լավ կազմակերպված առողջապահա կան հաղորդակցությունը, որը պարզ և թափանցիկ է, նպաստում է հանրային առողջապահական միջոցների արդյունավետ իրականացմանը):
Պացիենտների և առողջապահական մասնագետների միջև հավասար հաղորդակցության և իրական երկխոսության համար հարթակների ստեղծումը առանցքային է ապահովելու, որ հասանելի և փաստացի տրամադրվող խնամքի երկու տարբերակներն էլ հասկանալի, համապատասխան և կիրառելի են պացիենտների կյանքում: Հաղորդակցությունը պետք է լինի բաց և ազնիվ առ այն, թե ինչն է հայտնի և ինչը անհայտ, լինի հետևողական, պարզ և հասկանալի, ինչպես նաև կարեկցող:
Հստակ և մասնակցային (երկկողմանի) հաղորդակցությունը մարդկանց (խմբերին և համայնքներին) հնարավորություն է տալիս ընտրություն կատարել: Այն պահանջում է ընդհանուր լեզու, ներառյալ բառերի, հասկացությունների օգտագործումը, պարզաբանող հարցեր տալու և նույն մակարդակի պատասխաններ ստանալու հնարավորությունները:
Բուժօգնություն տրամադրողի հաղորդակցման ոճը կապված է պացիենտի ավելի լավ ինքնակառավարման և հնարավորությունների ընդլայնման հետ: Պացիենտների կողմից բուժօգնության ընկալումը և ինքնասպասարկման կարողությունների նկատմամբ վստահությունը մեծացնում են բուժաշխատողի հաղորդակցության ազդեցությունը:
Բուժօգնություն տրամադրողի հաղորդակցման ոճը կապված է պացիենտի ավելի լավ ինքնակառավարման և հնարավորությունների ընդլայնման հետ: Պացիենտների կողմից բուժօգնության ընկալումը և ինքնասպասարկման կարողությունների նկատմամբ վստահությունը մեծացնում են բուժաշխատողի հաղորդակցության ազդեցությունը:
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
Միջին հաշվով Եվրոպայում չափահասների 15%-ը նշում է, որ դժվարանում է հասկանալ բժշկի ասածը, մեծահասակների 18%-ը նշում է, որ դժվարանում է վերլուծել և գնահատել, թե արդյոք բժշկի տրամադրած տեղեկատվությունը կիրառելի է իր կյանքում, և մեծահասակների 28%-ը նշում է, որ դժվարություններ ունի հասկանալու թռուցիկները, որոնք տրվում են նշանակված դեղամիջոցի հետ։9 Այս դժվարություններն արտացոլում են մարդկանց կարողունակությունների և բուժաշխատողների և առողջապահական մարմինների հաղորդակցման ոճերի ակնհայտ անհամապատասխանությունը: Սակայն, առողջապահության ոլորտի մասնագետների ծանրաբեռնվածության ավելացման մարտահրավերները և բժիշկների պակասը ողջ Եվրոպայում կարող են նաև ազդել անհատների, բուժաշխատողների և առողջապահական մարմինների միջև հաղորդակցության արդյունավետության վրա:
Հաղորդակցության բարդությունը և տարբեր խոսակցական լեզուների կամ ընդհանուր անհասկանալի բառերի օգտագործման պատճառով ընդհանուր լեզվի բացակայությունը խոչընդոտներ են պացիենտ-բուժօգնություն մատուցող արդյունավետ հաղորդակցության համար:
Հաղորդակցման դժվարությունները հատկապես ակնհայտ են, երբ պացիենտն ունի հաղորդակցման բարդ կարիքներ, որոնք, անշուշտ, պետք է հաշվի առնվեն: Բացի բանավոր հաղորդակցությունից հաղորդակցման այլ եղանակների պլանավորումը, առաջնային նշանակություն ունի:
Բժշկական տերմինները, ինչպիսիք են ռիսկի հասկացությունը և բժշկական տերմինաբանությունը, որն օգտագործվում է կա՛մ առողջապահական մասնագետների կողմից, կա՛մ արտահայտված է պացիենտներին առաջարկվող տպագիր նյութերում, կարող է հանգեցնել պացիենտների կողմից տեղեկատվության թյուրըմբռնման: Նաև հանդիպումների համար հատկացված սահմանափակ ժամանակը կարող է հանգեցնել այնպիսի նշանակումների իրականացման, որոնք բացառում են բուժօգնության գործընթացի անբաժանելի մաս հանդիսացող հարցադրումները և երկխոսությունը: Դա հատկապես մտահոգիչ է այն իրավիճակներում, երբ բարդ հաղորդակցման կարիքների պատճառով լրացուցիչ ժամանակ է պահանջվում, ինչպիսիք են զարգացած կամ ձեռքբերովի հաշմանդամության հետ կապված խնդիրները, կամ երբ մարդիկ ընդհանրապես չունեն բուժաշխատողների հետ շփվելու համար բավարար հմտություններ:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԼԱՎ ՓՈՐՁԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
Հստակ հաղորդակցումը մարդկանց համար առողջապահական տեղեկատվությունը հասկանալու և դրա հիման վրա գործելու հիմքն է: Անկախ առողջապահական գրագիտության մակարդակից, կարևոր է, որ բուժաշխատողներն ապահովեն, որ պացիենտները հասկանան իրենց տրված տեղեկատվությունը:
Անհատների, առողջապահական մասնագետների և առողջապահական մարմինների միջև հաղորդակցման արդյունավետությունն ապահովելու համար մարդկանց անհրաժեշտ են բավարար գիտելիքներ իրենց առողջական վիճակի մասին և տեղեկատվությունը առօրյա կյանքի հետ կապելու կարողություն: Առողջապահական համակարգերը պետք է ապահովեն, որ այդ հաղորդակցությունը լինի պարզ և թափանցիկ՝ բավարարելով տարբեր մարդկանց, այդ թվում՝ կոգնիտիվ կամ լեզվական խնդիրներ ունեցողների կարիքները: Փոխգործակցությունը և հաղորդակցությունը բարելավելու ընդհանուր գործիքներն են Communicate for All, Ask Me 3®, Teach-Back («Հաղորդակցումը բոլորի համար», «Տուր 3 հարց», «Սովորեցրու այն, ինչ սովորել ես») և Plain Language («Պարզ լեզու») սկզբունքների օգտագործումը (տե՛ս ստորև):
Մարդկանց համար կարևոր է.
Համակարգերը պետք է.
լինել տեղեկացված իրենց հաղորդակցվելու իրավունքի մասին, այնպիսի եղանակով, որն իրենց համար առավել դյուրըմբռնելի է.
իմանալ իրենց առողջական վիճակի մասին և համապատասխան հասկացությունները, որպեսզի նրանք կարողանան հասկանալ, թե ինչ են ասում բուժաշխատողները և ինչ է հաղորդվում տպագիր նյութերում.
ունենալ հստակ հաղորդակցվելու (նաև առցանց) և պարզաբանումներ փնտրելու կարողություն.
ունենալ բուժօգնության նպատակահարմարությունը և ցուցումների կիրառելիությունը անձնական տեսանկյունից գնահատելու, ինչպես նաև ցուցումներն ու որոշումներն առօրյա կյանքում կիրառելու ունակություն:
կիրառեն հաղորդակցման թափանցիկ և բաց եղանակներ, այդ թվում՝ առողջական ռիսկերի հետ կապված խնդիրների վերաբերյալ.
ստեղծել հաղորդակցության համար տարածքներ, որոնք հաշվի են առնում պացիենտների հաղորդակցման հատուկ կարիքները և մշակութային հիմքերը, տրամադրելով պրոֆեսիոնալ թարգմանիչներ կամ անհրաժեշտության դեպքում ներգրավելով մշակութային միջնորդների.
ապահովել էլեկտրոնային առողջապահության կայքերի և ծառայությունների մատչելիությունը հաղորդակցման տարբեր կարիքներ ունեցող մարդկանց համար և համալրել դրանք անմիջական հանդիպումների հնարավորություններով։
խուսափել հաղորդակցության մեջ բժշկական տերմինաբանությունից և դժվար բառերից.
առաջարկել ուսուցում առողջապահական մասնագետների համար՝ հաղորդակցման բարդ կարիքներ ունեցող կամ չունեցող պացիենտների և նրանց խնամողների հետ շփվելու տարբեր եղանակների մասին, ինչպես նաև թվային միջավայրում հաղորդակցվելու այնպիսի ձևով, որը կնպաստի ընդհանուր որոշումների կայացմանը:
Myths About Living Wills: Providing Expertise to Reduce Misconceptions When Advising on Advance Directives (MyPatH) - Germany
Aim and objectives:
Misconceptions about advance care planning (ACP) documents, such as living wills and durable powers of attorney, prevent these tools from reaching their full potential. A significant lack of information persists among both counseling healthcare professionals and the general public. The overarching goal of the MyPatH project is to improve the provision of target-group-specific information on ACP documents to enhance overall health literacy.
Target group:
General population
Method:
The MyPatH project first identifies existing knowledge gaps regarding ACP documents among healthcare professionals across various disciplines and the general public. Building on these findings, needs-based information concepts and continuing education modules were developed for both target groups and evaluated regarding user acceptance and knowledge gain. In addition to low-barrier, small-group training sessions, the project utilizes e-learning formats designed for self-directed learning.
Outcome and added value:
Based on the identified knowledge gaps, the MyPatH project establishes measures to increase health literacy among the general public and healthcare professionals while countering common misconceptions. Initial information formats developed during the project will undergo continuous testing, optimization, and practical implementation. In the long term, these efforts aim to maximize the practical benefits of advance care planning documents.
Redesign of Invitations Letters for the National Breast Cancer and Colorectal Cancer Screening Programmes – Luxembourg
Aim and objectives:
To improve the clarity of invitation letters so that eligible individuals can easily understand how to participate in the screening programmes without needing to contact the Coordination Centre for Organised Cancer Screening Programmes for additional information.
To help improve participation rates in the programmes.
Target group:
The population eligible for the national screening programmes, namely women aged between 45 and 74 years insured by the National Health Fund (CNS) and resident in Luxembourg for the breast cancer screening programme, and people aged between 45 and 74 years, insured by the CNS and resident in Luxembourg for the colorectal cancer programme.
Method:
Recognising that many public health challenges are influenced by human behaviour, the Directorate of Health applies evidence-based approaches and methods to adapt policies, services, and communications to the real needs and contexts of the population. To this end, the Directorate of Health incorporates the concept of behavioural and cultural insights (BCI) into its activities, including to tailor communications to people’s needs and circumstances and thereby enhance the impact of its messages, particularly those relating to prevention and screening.
Outcome and added value:
Since the introduction of the redesigned invitation letters for colorectal cancer screening, the Coordination Centre for Organised Cancer Screening Programmes has noted a decrease in the number of requests for explanations or clarification regarding participation procedures, which previously accounted for more than half of all enquiries.
The impact on participation rates will be assessed after a two-year period, corresponding to the interval between two screening invitations.
Դեղատոմսով տրվող դեղերի օգտագործման գրագիտության բարելավում՝ Թուրքիա
Դեղերի օգտագործման վերաբերյալ պացիենտների կրթության բաժանմունքի ստեղծումը առողջապահական գրագիտության տեղական ծրագրի օրինակ է, որն իրականացվում է Անատոլիայի հարավ-արևելյան Թուրքիա շրջանի Շ.Ուրֆա նահանգում գտնվող Շանլըուրֆայի ուսումնական և հետազոտական հիվանդանոցում:
Նպատակը և խնդիրները.
Ապահովել դեղերի ճիշտ օգտագործումը և արդյունավետ բուժման արդյունքները հիվանդանոցային ստացիոնար պացիենտների համար:
Թիրախային խումբ.
Բոլոր պացիենտները, ներառյալ երեխաները (և նրանց ծնողները):
Իրականացման եղանակը.
Հետազոտվելուց հետո բժիշկը նշանակում է դեղորայքի ընդունում, որին պետք է հետևի պացիենտը: Այնուհետև պացիենտներին ուղղորդում են դեղերի օգտագործման վերաբերյալ պացիենտների կրթության բաժանմունք, որտեղ դեղագործի հսկողության ներքո աշխատում են բուժքույրերը: Բաժանմունքում, որը հեշտ մուտք գործելու համար գտնվում է հիվանդանոցի ճակատային մասում, պացիենտներին սովորեցնում են, թե ինչպես ճիշտ օգտագործել իրենց դեղամիջոցները: Խրոնիկական հիվանդություններ ունեցող պացիենտներին խրախուսվում է այցելել Բաժանմունք, քանի որ մասնագետ բժշկի կողմից նրանց կտրվի «դեղորայքի օգտագործման մասին ուղեցույց», որը ընտանեկան բժշկին թույլ կտա դեղեր նշանակել՝ դրանով իսկ նվազեցնելով հիվանդանոց այցելությունների թիվը:
Վերջնարդյունք.
պացիենտների առողջական վիճակի բարելավում.
դեղորայքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով հնարավոր կողմնակի ազդեցությունների նվազեցում.
շտապ օգնության բաժանմունքի ընդունումների, հոսպիտալացումների և կրկնակի դիմումների կրճատում:
Ավելացված արժեք.
Դեղերի ճիշտ օգտագործումը նվազեցնում է առողջապահական ծախսերը և բարելավում պացիենտների առողջությունը:
Հիվանդության ախտորոշմամբ պացիենտների իրազեկում (Քաղցկեղի ծրագիր)՝ Ֆրանսիա
Նպատակը և խնդիրները.
Հիվանդության ախտորոշմամբ պացիենտներին տեղեկացնելու համակարգը ներդրվեց 2000-ականների սկզբին՝ քաղցկեղի դեմ պայքարի առաջին ծրագրի ներքո: Այս համակարգի (որն արձագանքում է պացիենտների հետ ընդհանուր հանդիպումների ժամանակ նրանց կողմից արված հարցումներին) նպատակն է ապահովել պացիենտների և նրանց ընտանիքների համար ավելի լավ պայմաններ՝ իրենց հիվանդության ախտորոշման և առաջարկվող բուժման մասին տեղեկացնելիս: Համակարգը խրախուսում է առաջարկվող բուժման կիրառումը և հիվանդությանը հարմարվելու ռազմավարությունները: Նրա հիմքում հստակ և համապատասխան տեղեկատվության տրամադրմում է, հարգելով հիվանդների իրավունքներն ու ցանկությունները, ինչը հանգեցնում է իրական աջակցության:
Թիրախային խումբ.
Համակարգը թիրախավորում է բոլոր քաղցկեղով հիվանդ պացիենտներին՝ սկսած հյուսվածքաբանորեն հաստատված քաղցկեղի նախնական ախտորոշումից մինչև հիվանդության ռեցիդիվ ունեցողների:
Իրականացման եղանակը.
Համակարգի կիրառման վայրը հիվանդանոցն է և այն բաղկացած է չորս փուլից.
պացիենտին՝ հիվանդության ախտորոշման և առաջարկվող բուժման մասին տեղեկացում.
Պացիենտին տրամադրվում են տարբեր փաստաթղթեր՝ օգնելու նրան կողմնորովել առողջապահական համակարգում, ինչպես օրինակ անհատականացված բուժօգնության հնարավորությունները և դրա ուղին, որը սահմանում է բուժման փուլերը, համապատասխան ժամանակացույցը և տեղեկատվություն աջակցող բուժօգնության մասին, ինչպես նաև օգտակար կոնտակտային անձանց տվյալներ։
Համակարգը հիմնված է բազմամասնագիտական բուժօգնության վրա՝ հիմնականում ներգրավելով բժիշկներին և բուժքույրական անձնակազմը: Քաղցկեղի ազգային ինստիտուտը հրապարակել է առաջարկություններ և ուղեցույցներ, որոնք կօգնեն առողջապահական հաստատություններին և մասնագետներին համակարգի կայացման հարցում: Համապատասխան մասնագետները (ինչպես հիվանդանոցային, այնպես էլ մասնավոր բժիշկները) ստանում են իրենց կարիքներին համապատասխան շարունակական կրթություն:
Համակարգի առաջխաղացումն ապահովում են քաղցկեղի դե պայքարի հաջորդական ծրագրերը, որոնք հաշվի են առնում բուժօգնության դիվերսիֆիկացումը (այսպես կոչված «քաղաքային» բժշկության դերի բարձրացումը) և որոշակի խմբերի իրավիճակները, այդ թվում՝ երեխաների և մտավոր խնդիրներ ունեցող անձանց։
Վերջնարդյունք.
Հիվանդության ախտորոշմամբ պացիենտների իրազեկման համակարգը ներդրված է բոլոր բուժհաստատություններում, որոնք լիազորված են իրականացնել քաղցկեղի բուժում: Համակարգը մանրամասն նկարագրված է Քաղցկեղի ազգային ինստիտուտի ուղեցույցներում և միասնական հիմքերով իրականացվում է ողջ երկրում: Համակարգի ներդրումը որակի ապահովման առանցքային պայմաններից մեկն է, որին պետք է համապատասխանեն քաղցկեղի բուժում իրականացնող բոլոր հաստատությունները:
Ավելացված արժեք.
Համակարգի հավելյալ արժեքը հստակ և համապատասխան տեղեկատվության տարմադրումն է, հարգելով պացիենտներին և նրանց ցանկությունները, ինչը հանգեցնում է իրական բազմամասնագիտական աջակցության: Այն փաստը, որ այն կիրառվում է ողջ երկրում՝ զուգորդված ուղղորդման համակարգով, մեծ առավելություն է:
Պրոֆեսիոնալ թարգմանություն առողջապահության ոլորտում մասնավոր բժիշկների (բոլոր մասնագիտությունների) և մասնավոր մանկաբարձների համար Ֆրանսիայի Հյուսիսարևելյան տարածաշրջանում
Նպատակը և խնդիրները.
Բժշկական խորհրդատվությունների ընթացքում պացիենտների կողմից ֆրանսերենի վատ իմացությունը խոչընդոտ է որակյալ բուժօգնության համար: Առողջապահության մասնագետների և պացիենտներիի միջև շփման ընթացքում փոխըմբռնմանը նպաստելը թույլ է տալիս.
բարելավել կանխարգելման, զննման և բժշկական օգնության մատչելիությունը.
կրճատել ավելորդ, անարդյունավետ և ծախսատար հետազոտությունները.f
ավելացնել անձի ինքնավարությունը և նրա իրավունքների հարգումը (տեղեկատվություն, գաղտնիություն, ազատ և տեղեկացված համաձայնություն):
Վերջնական նպատակն է հնարավորություն ընձեռել առողջապահական մասնագետներին օգտվելու առողջապահական թարգմանչական ծառայություններից:
Թիրախային խումբ.
Շահառուներն են Ֆրանսիայի Հյուսիսարևելյան տարածաշրջանում բնակվող բոլոր անձինք, որոնց մայրենի լեզուն ֆրանսերենը չէ, ինչպես նաև բոլոր մասնավոր բժիշկներն ու մանկաբարձները, որոնց նրանք կարող են դիմել:
Իրականացման եղանակը.
Ֆրանսիայի Հյուսիսարևելյան տարածաշրջանի մասնավոր բժիշկներն ու մանկաբարձները կարող են պահանջել հեռախոսային (և/կամ առերես) թարգմանչական ծառայություններ ծառայություններ մատուցողից, որը մրցույթի միջոցով ընտրվել և ֆինանսավորվում է Agence Régionale de Santé-ի կողմից: Այդ նպատակով նրանք նախ պետք է գրանցվեն 185 լեզվով ծառայություններ առաջարկող ծրագրում: Բժշկական մասնագետներին տրվում է օգտատիրոջ ուղեցույց, որտեղ նրանց բացատրվում է, թե ինչպես նախապես պատրաստել գրավոր խորհրդատվություն թարգմանչի աշխատանքն օպտիմալացնելու նպատակով: Թարգմանչական ծառայությունն անվճար է ինչպես մասնագետի, այնպես էլ պացիենտի համար: Թարգմանիչները պարտավոր են չբացահայտել մասնագիտական գաղտնիքը:
Վերջնարդյունք.
Պացիենտի լեզվին տիրապետող թարգմանիչը հասանելի է բուժաշխատողի դիմելուց հետո 5 րոպեի ընթացքում, առանց նախնական պայմանավորվածության:
Ավելացված արժեք.
Ինչպես նշվեց վերևում, մասնագիտական առողջապահական թարգմանության մատչելիությունը նպաստում է ֆրանսերենին վատ տիրապետող անձանց որակյալ բուժօգնությանը և այդպիսով նրանց ինտեգրմանը առողջապահական համակարգին: Հեռախոսային թարգմանությունը նաև օգնում է նվազեցնել այս ծառայության մատչելիության հարցում տարածքային անհավասարությունը:
Back
Բաց աղբյուրի գործիքներ տվյալների տեսանելիացման համար
Laura HENNINGER
Modified 1 Year ago.
Բաց աղբյուրի գործիքներ տվյալների տեսանելիացման համար
Նպատակը և խնդիրները.
Տվյալների տեսանելիացումը, մասնավորապես՝ ինֆոգրաֆիկայի և գծապատկերների օգտագործումը, բժշկական տվյալների ներկայացման կարևոր միջոց է, որն անդրադառնում է որոշումների կայացմանը հավաքական և անհատական մակարդակում՝ առողջապահական գրագիտության բարձրացման համար:
Թիրախային խումբ.
Տեսողական տարրերի և պարզ լեզվի կիրառումը օգնում է սահմանափակ առողջապահական գրագիտություն և թվաբանության հմտություններ ունեցող անձանց հդրսևորել ավելի լավ առողջապահական վարքագիծ և գործելակերպ:
Իրականացման եղանակը.
Տվյալների տեսանելիացումը ներառում է տվյալների կետերի բաշխումը ըստ ժամանակի, վայրի և տարրերի, որոնց մարդիկ ծանոթ են, կամ անհատականացնել/տեղայնացնել թվերը՝ դրանք ավելի մատչելի և իմաստալից դարձնելու համար: Տվյալների ցուցատախտակները արդյունավետ տեսանելիացման գործիքներ են բազմաթիվ աղբյուրներից տվյալներին հետևելու և պատկերացնելու համար (այդ թվում՝ աղյուսակներից, կարկանդակ և շերտավոր գծապատկերներից, գծային և տարածքների գծապատկերներից, հիստոգրամներից, ցրման գծապատկերներից, ջերմային քարտեզներից և ծառերի քարտեզներից): Այն կարող է նաև համակցվել ինֆոգրաֆիկայով, այդ թվում՝ պատկերակներով և փոքր տեքստերով, ստեղծելով տեսողական նառատիվ։
Վերջնարդյունք.
Պարզ գծապատկերների, համեմատական գծապատկերների և ներկայացնող պատկերակների միջոցով տվյալների մասին նառատիվը հաճախ անուղղակիորեն օգնում է բարելավել անհատների և ընդհանուր բնակչության առողջությունը:
Ավելացված արժեք.
Տվյալների տեսանելիացումը բարելավում է ընկալելու և վերլուծություններ կատարելու ունակությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ավելի լավ և արագ որոշումներ կայացնել: