Եվրոպայի խորհուրդը հանձնառու է բարձրացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պաշտպանությունը և բարելավել հոգեկան առողջությունը, ինչպես նաև խթանել իրավունքահեն մոտեցումները հոգեկան առողջության ծառայությունների մատուցման ոլորտում։
Այս աջակցության համատեքստում 2024 թվականին մշակվել է Եվրոպայի խորհրդի ՀԵԼՓ դասընթացը՝ «Հոգեկան առողջությունը և մարդու իրավունքները» թեմայով, որպես Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մաս: Դասընթացը մշակվել է:
Մշակված լինելով ՀԵԼՓ մեթոդաբանությամբ և Եվրոպայի խորհրդի առողջապահության ու կենսաբժշկության ոլորտներում մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի (CDBIO) հետ սերտ համագործակցությամբ՝ դասընթացը հատուկ հարմարեցված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց հետ աշխատող իրավաբանների և առողջապահության ոլորտի մասնագետների ուսումնական կարիքները բավարարելու համար:
Դասընթացը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև մյուս անդամ պետությունների համար՝ նպաստելով առողջապահության և իրավաբանական ոլորտի մասնագետների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի շրջանում գիտելիքների բարձրացմանը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ հատկապես խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, ինչպիսիք են միգրանտներն ու փախստականները կամ ազատազրկված անձինք, դեպքում կիրառելի մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ:
Դասընթացը տեղայնացվել և ՀՀ ազգային օրենսդրական շրջանակին հարմարեցվել է 2025 թվականին՝ ուղեկցվելով նաև 18 ազգային դասընթացավարի հավաստագրմամբ։ 2026 թվականի հունիսի 6-ին Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված միջոցառումը նշանավորեց առողջապահության ոլորտի մասնագետներից և իրավաբաններից կազմված 60 մասնակիցների՝ դասընթացի հաջող ավարտը մեկնարկեց երկու նոր խմբի ուսումնառության սկիզբը։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կիսվեցին դասընթացի վերաբերյալ իրենց տպավորություններով՝ ընդգծելով, որ այն հետաքրքիր և բովանդակալից էր և հարուստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից, այլ երկրների՝ այս ոլորտին վերաբերող օրենսդրական շրջանակներից և միջազգային լավագույն փորձից վերցված օրինակներով։
«Դասընթացը, անկասկած, կնպաստի ինչպես իրավաբանների, այնպես էլ առողջապահության ոլորտի մասնագետների գործնական գիտելիքների բարելավմանը, ազգային օրենսդրության բացերի բացահայտմանը և շտկմանը, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար մարդու իրավունքների ստանդարտների կիրառմանը ազգային մակարդակով», - նշեց մասնակիցներից մեկը։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։









