Ֆրանսիայի կառավարությունը 1 060 000 եվրո կամավոր ներդրում է կատարել Եվրոպայի խորհրդի մի քանի գործողությունների ծրագրերի և նախագծերի համար:
Այս ներդրումը կօժանդակի Եվրոպայի խորհրդի Ուկրաինայի համար իրականացվող «Դիմակայունություն, վերականգնում և վերակառուցում» գործողությունների 2023-2026 թվականների ծրագրին, Եվրոպայի խորհրդի Հայսատանի համար իրականացվող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրին, Եվրոպայի խորհրդի Վրաստանի համար իրականացվող 2020-2023 թվականներին գործողությունների ծրագրին և դրան հաջորդած գործողություններին ծրագրին, Եվրոպայի խորհրդի Մոլդովայի Հանրապետության համար իրականացվող 2021-2024 թվականների գործողությունների ծրագիր, այն կաջակցի նաև Բելառուսի դեմոկրատական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությանը, Եվրոպայում և դրանից դուրս մահապատժի վերացմնաը, կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, ԼԳԲՏԻ անձանց համար մարդու իրավունքներին և հավասարությանը, Եվրոպայի խորհրդի տեսանելիությունը, ինչպես նաև նվազեցնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնավորված գործերի կուտակումները: Եվրոպայի խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարի Ֆոնտանելը այս առիթով հանդիպել է Գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Բյորն Բերգի հետ։











On 25 January 2001 the Republic of Armenia joined the Council of Europe as its fully-fledged member state.