Հաղորդակցման արդյունավետ հմտություններին ուղղված դասընթացների շարքը նապատակաուղղված է աջակցելու փախստական բուժաշխատողներին հասցեագրել բարդ իրավիճակները և ստեղծել արդյունավետ միջանձնային փոխհարաբերություններ աշխատավայրում և դրանից դուրս:
Ղարաբաղի բուժաշխատողները հայտնվել են մի նոր միջավայրում, որտեղ ինտեգրման ճանապարհին կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնց հաղթահարելը կարող է շատ դժվար լինել, ի լրումն 2023 թվականին Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած դժվարությունների: Այս մարտահրավերները կարող են ի հայտ գալ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական դաշտում։
Եվրոպայի խորհուրդը, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ, ակտիվորեն ներգրավված է փախստական բուժաշխատողների հոգեբանական կարիքների բացահայտելու և նրանց մասնագիտական և սոցիալական ինտեգրման ճանապարհին նպատակային աջակցության տրամադրման գործում։
Հաղորդակցման հմտություններին նվիրված հոգեբանական աջակցության դասընթացները մշակվել և իրականացվել են բուժաշխատողների մի քանի խմբերի համար 2024 թվականի հուլիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում՝ Եվրոպայի խորհրդի փորձագետների ներգրավմամբ:
Վերապատրաստման դասընթացները նվիրված են փախստականներին հատուկ հմտություններով հզորացնելու ուղղությամբ, ինչը կօգնի նրանց հաղթահարել բարդ իրավիճակները և հաստատել արդյունավետ միջանձնային հարաբերություններ: Մասնակիցները հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու արդյունավետ պացիենտակենտրոն հաղորդակցության դրույթները՝ անդրադառնալով հաղորդակցման տարբեր մեթոդներին, և ընդգրկվելու առողջապահական թեմաներով հանրային քննարկումների ու բանավեճերի մեջ անդրադառնալով ինչպես տեսական, այնպես էլ գործնական ասպեկտներին:
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին դժվար պացիենտների հետ շփվելու ընթացքում ի հայտ եկող մարտահրավերներին դիմակայելու գործիքներ և միևնույն ժամանակ ամրապնդեցին սոցիալական ինտեգրման ճանապարհին այլ դժվարին իրավիճակներում նավարկելու կարողությունը:
Դասընթացները կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի կողմից, որոնք իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։








