Բուժաշխատողների համար մեծ է հուզական այրման վտանգը: Փախստական բուժաշխատողներից շատերն արդեն անցել են այս փորձի միջով, քանի որ նրանք եղել են առաջնագծի աշխատողներ Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ:
Նոյեմբերի 30-ին փախստական բուժաշխատողների հոգեբանական աջակցության միջոցառումների շարքում անցկացվեց հուզական այրման կանխարգելման և հաղթահարման թեմայով դասընթաց: Դասընթացը կենտրոնացած էր տրավմայի կանխարգելման և հոգեբանական հաղթահարման տարբեր ասպեկտների, հուզական այրման ախտանիշների և ռիսկերի, հուզական այրման կանխարգելման ռազմավարությունների վրա, ինչպես նաև ներառում էր գործնական վարժություններ:
Դասընթացի արդյունքում փախստական բուժաշխատողները բարձրացրին հոգեբանական ինքնախնամքի անհրաժեշտության մասին իրենց իրազեկվածությունը և ծանոթացան հուզական այրման կանխարգելման և հաղթահարման մեխանիզմներին:
Կարողությունների զարգացման դասընթացները կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։








