Back Եվրոպայի խորհուրդը խթանում է հոգեկան առողջության պահպանման ոլորտում ինքնավարությունը

Եվրոպայի խորհուրդը խթանում է հոգեկան առողջության պահպանման ոլորտում ինքնավարությունը

Հոգեկան առողջության ոլորտի առանձնահատուկ կարիքների բացահայտումը և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն աջակցելը թե՛ Եվրոպայի խորհրդի, թե՛ Հայաստանի համար առաջնահերթություններ են հանդիսանում: Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը համապարփակ աջակցություն է ցուցաբերում այս նպատակներին հասնելու համար:

Այս նպատակով 2024 թվականին Եվրոպայի խորհուրդը մշակեց «Հոգեկան առողջությունը և մարդու իրավունքները» ՀԵԼՓ դասընթացը: Դասընթացի նպատակն է ամրապնդել բուժաշխատողների և իրավաբանների գիտելիքներն ու բարձրացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերող համապատասխան կիրառելի եվրոպական մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ իրազեկվածությունը, այդ թվում խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, ինչպիսիք են միգրանտներն ու փախստականները կամ ազատազրկված անձինք:

Այս դասընթացի հայերեն ադապտացված տարբերակը հնարավորություն է ընձեռնում պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ոլորտի մասնագետներին՝ բարելավելու հոգեկան առողջության ոլորտի եվրոպական և ազգային չափանիշների վերաբերյալ ըմբռնումն ու կիրառել դրանք առօրյա աշխատանքում։

Ի հավելումն՝ «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գործունակության սահմանափակման վերաբերյալ ներպետական իրավական դաշտի և պրակտիկայի վերլուծություն․ Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարում» զեկույցն է մշակվել, որը նպատակ ունի շարունակական աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարությանը՝ վերոնշյալ վճռի կատարմանն ուղղված։ 

Վերոնշյալ գործողությունների գործնական իրականացմանը աջակցելու համար` 2025 թվականի դեկտեմբերի 8-ին անցկացվեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գործունակության սահմանափակման վերաբերյալ աշխատաժողով, որը միավորեց Հայաստանում «Հոգեկան առողջությունը և մարդու իրավունքները» ՀԵԼՓ դասընթացի երեք փուլերի շրջանավարտներին՝ քննարկելու զեկույցի առաջարկությունները: Այն ապահովեց բուժաշխատողների և իրավաբանների միջև ինտերակտիվ փոխանակում, որը նրանց հնարավորություն ընձեռնեց կիսվել իրենց փորձով և գիտելիքներով՝ հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները կիրառելու հարցում՝ համաձայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարությունը խթանելու եվրոպական և ազգային չափանիշների, որին հաջորդեցին գործնական վարժություններ:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։

Armenia 8 December 2025
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page