Back Առողջության պաշտպանության մեջ ներդրումը` ներդրում է ժողովրդավարության մեջ:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի ուղերձը ապրիլի 7-ի՝ Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Secretary General Berset

Secretary General Berset

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն 2026 թվականի Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել է հետևյալ հայտարարությունը.

 Մեր առողջությունը մեր ամենաթանկ ակտիվն է։

Այնուամենայնիվ, այսօր Եվրոպայում ծերացող բնակչությունը, համակցված կլիմայի փոփոխության և անհավասարության աճի հետ, մեծ ճնշում է գործադրում մեր առողջապահական համակարգերի վրա։ Եվ չնայած թվայնացումը վերափոխում է բուժսպասարկման մատուցումը, դրանք նույնպես նոր մարտահրավերներ են ներկայացնում։ Նման մարտահրավերները սպառնում են ոչ միայն առողջապահական համակարգերին, այլև հանրային վստահությանը, սոցիալական համախմբվածությանը և ժողովրդավարական ինստիտուտների դիմադրողականությանը։

Եվրոպայի խորհրդում առողջության պաշտպանությունը խորապես արմատավորված է մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և Եվրոպական սոցիալական խարտիայում: Բոլորը պետք է ունենան բժշկական ծառայություններից օգտվելու իրավունք՝ առանց խտրականության, և պետությունները համատեղ պատասխանատվություն ունեն պաշտպանելու առողջությունը օրենքի, քաղաքականության և փորձառության միջոցով:

Եթե անվտանգ, որակյալ առողջապահության հասանելիությունը խաթարվում է, խաթարվում է նաև ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ վստահությունը։ Սակայն պետական հաստատությունների նկատմամբ վստահությունն աճում է, երբ մարդիկ պաշտպանված են, իրազեկված են և արժանանում են արժանապատիվ վերաբերումքի։ Հետևաբար, առողջության պաշտպանությունը անբաժանելի է ժողովրդավարական կայունությունից։

Առողջապահական գրագիտությունը կարևոր գործոն է վստահության, արժանապատվության, ինքնավարության և արդարադատության կառուցման գործում։

Մարդկանց հուսալի և մատչելի առողջապահական տեղեկատվությամբ հզորացնելը  հիմք է հանդիսանում անհատական ինքնավարության համար, հակազդում է ապատեղեկատվությանը և հնարավորություն է տալիս իրազեկված մասնակցություն ունենալ հանրային կյանքում։

Անվտանգությունն ու բարեվարքությունը նույնպես հիմնարար նշանակություն ունեն առողջության պաշտպանության համար։

Եվրոպայի խորհուրդը վճռականորեն գործում է կեղծ բժշկական արտադրանքի, մարդկային օրգանների ապօրինի շրջանառության և հանրային առողջության այլ լուրջ սպառնալիքների դեմ։ Մենք խթանում ենք առողջապահության և դեղերի որակի և անվտանգության պարտադիր չափանիշները՝ աջակցելով պետություններին ապահովել, որ նորարարությունը, ներառյալ թվային առողջապահությունը և արհեստական բանականությունը, չխաթարեն ո՛չ իրավունքները, ո՛չ էլ բարեկեցությունը։ Նորարարությունը պետք է ծառայի մեզ։

Եվ մեր իրավունքն է ապրել առողջ միջավայրում։ Մաքուր օդը, անվտանգ ջուրը և պաշտպանված էկոհամակարգերը շքեղություն չեն, այլ ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև մեր հասարակությունների երկարաժամկետ կայունության նախապայմաններ։

2026 թվականի Առողջության համաշխարհային օրը մենք հաստատում ենք, որ առողջության պաշտպանության մեջ ներդրումը ներդրում է ժողովրդավարության մեջ։ Բժշկական օգնության հավասար հասանելիությունը ամրապնդելու, առողջապահական գրագիտությունը խթանելու և մարդկային արժանապատվությունը պաշտպանելու միջոցով մենք ամրապնդում ենք դիմացկուն, ներառական և կայուն համայնքների հիմքերը։

Առողջության իրավունքի պաշտպանումը մեզ միավորող ժողովրդավարական արժեքների պաշտպանումն է։

 Secretary General Alain Berset

 Read about the Council of Europe’s extensive work in the area of health

Secretary General Strasbourg 7 April 2026
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page