Back 02.10.2013 - Մարդու իրավունքների դատարանի բարեփոխումները․ ստորագրելու համար բացվեց 16-րդ արձանագրությանը

Եվրոպայի խորհուրդ
02.10.2013 - Մարդու իրավունքների դատարանի բարեփոխումները․ ստորագրելու համար բացվեց 16-րդ արձանագրությանը

Այսօր Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ անդամ երկրների կողմից ստորագրման համար բացվեց  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը։ Այս պայմանագիրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխմանն ուղղված աշխատանքների արդյունք է։

Ինտերլակենում (2010), Իզմիրում (2011) և Բրայթոնում (2012) կայացած համաժողովներին անդամ երկրները շեշտել են լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը, որոնք կապահովեն, որ Կոնվենցիայի համակարգը մնա արդյունավետ և կարողանա շարունակել պաշտպանել ավելի քան 820 միլիոն մարդկանց իրավունքները և ազատությունները Եվրոպայում։

Նրանք նաև վերահաստատել են, որ Կոնվենցիայի արդյունավետ իրականացումը պետք է հիմնված լինի «սուբսիդիարության» հիմնարար սկզբունքի վրա․ պետությունները խախտումներն արդյունավետ կերպով պիտի շտկեն ազգային մակարդակում։

Համապատասխանաբար, 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս պայմանագրի կողմ պետությունների բարձրագույն դատարաններին խորհրդատվական կարծիքի համար դիմել Դատարանին՝ Կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք առնչություն ունեն իրենց կողմից քննվող գործի հետ։

Այսօր տեղի ունեցած արարողության ընթացքում 16-րդ արձանագրությունը ստորագրեցին հետևյալ պետությունները՝ Հայաստան, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Իտալիա, Սան Մարինո, Սլովակիա և Սլովենիա։ Այն ուժի մեջ կմտնի, երբ վավերացվի Կոնվենցիայի կողմ տաս պետությունների կողմից։

Մամուլի հաղորդագրություն

Ստրասբուրգ 02/10/2013
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page