Back Հայաստանը հանձնեց նախագահությունը Ավստրիային

Հայաստանը հանձնեց նախագահությունը Ավստրիային

Եվրոպայի խորհրդի՝ Ստրասբուրգի կենտրոնակայանում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցում էին 47 անդամ պետությունների ներկայացուցիչներ, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունն այսօր Հայաստանից անցավ Ավստրիային։

Նախքան նախագահության փոխանցումն իր հաջորդին՝  գործող նախագահ Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ներկայացրեց Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ձեռքբերումները։

Նախարարների կոմիտեի նոր նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Մ․ Շպինդելեգերը ներկայացրեց այսօրվանից սկսվող՝ Ավստրիայի վեցամսյա նախագահության առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցած կարճ արարողության ընթացքում նախարար Շպինդելեգերը հանդիսավոր կերպով գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին հանձնեց «Ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի, որն հայտնի է «Ստամբուլի կոնվենցիա» անվամբ (CETS no. 210), Ավստրիայի վավերագրերը։

Ավստրիան խոստացավ, որ իր նախագահության ընթացքում «միջոցներ կձեռնարկի Կոնվենցիայի վաղ ուժի մեջ մտնելու նպատակով», ինչի համար պահանջվում է 10 վավերացում։ (ավելին․․․)

Ստրասբուրգ 14.11.2013
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

12.11.2013 - Երիտասարդական քաղաքականության համաժողով

Երիտասարդական քաղաքականության համաժողով 12.11.2013 - Նոյեմբերի 13-14-ը Երևանում տեղի կունենա «Երիտասարդական աշխատանքի դերը ժողովրդավարական քաղաքացիության և մասնակցության կրթության մեջ» խորագրով Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների երիտասարդական քաղաքականության համաժողով: Համաժողովը կազմակերպվում...

Read More

12.11.2013 - Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Նախագահությունը աջակցում է «Ոչ` առցանցում ատելություն սերմանող ելույթներին» շարժումը

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Նախագահությունը աջակցում է «Ոչ` առցանցում ատելություն սերմանող ելույթներին» շարժումը Ստրասբուրգ, 12 նոյեմբերի, 2013թ․ - Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Նախագահությունը ողջունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած «Ոչ` առցանցում ատելություն սերմանող ելույթներին»...

Read More

30.10.2013 - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ելույթ ունեցավ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ելույթ ունեցավ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանում 2013թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ԵԽ Նախարարների կոմիտեի Հայաստանի նախագահության...

Read More

21.10.2013 - Երևանում բացվեց «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը

Երևանում բացվեց «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը, 21-22 հոկտեմբերի Հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Երևանում բացեցին «Պայքար...

Read More

17.10.2013 - Կրթության նախարարների տարածաշրջանային համաժողով

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, ս.թ. հոկտեմբերի 17-18-ը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին նվիրված կրթության նախարարների տարածաշրջանային համաժողով: Այն համատեղ կազմակերպվում է ՀՀ...

Read More

15.10.2013 - Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովը․ «Դեպի ներառական հասարակություն»

Երևան, 15 հոկտեմբերի 2013թ․ 2013թ․ հոկտեմբերի 15-ին Երևանի <Մարիոթ> հյուրանոցում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ կազմակերպված <Դեպի ներառական հասարակություն> թեմայով համաժողովը, որը նվիրված...

Read More

11.10.2013 - Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով

«Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ՝ մարտահրավեր հանրային իշխանությունների համար» 2013թ. հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում` Տեղական և...

Read More

08.10.2013 - Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի 8-րդ լիագումար նիստը Երևանում

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում 2013թ. հոկտեմբերի 8-9-ը Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը: Նիստի բացմանը Հայաստանի նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ «զանգվածային լրատվամիջոցների հետ...

Read More

Եվրոպայի խորհուրդ

02.10.2013 - Մարդու իրավունքների դատարանի բարեփոխումները․ ստորագրելու համար բացվեց 16-րդ արձանագրությանը

02/10/2013 Ստրասբուրգ

Այսօր Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ անդամ երկրների կողմից ստորագրման համար բացվեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը։ Այս պայմանագիրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխմանն...

Read More

Խորհրդարանական վեհաժողով

02.10.2013 - Սերժ Սարգսյան – «Հայաստանը իրական առաջընթաց է գրանցել»

02/10/2013 Ստրասբուրգ

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Խորհրդարանական վեհաժողովին հղած իր ուղերձում շեշտեց, որ «Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել արդիական պետություն կառուցելու համար»։ Երկրի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների ծրագրում ներառված է ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու, օրենքի...

Read More