Back ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության այցը Եվրոպայի խորհուրդ

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության այցը Եվրոպայի խորհուրդ

2022 թվականի նոյեմբերի 14-16-ը ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մի շարք ինստիտուտների ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության կազմում էին առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության մշակման, իրավաբանական և առողջապահության ոլորտի մարդկային ներուժի կառավարման վարչությունների ղեկավարները, առողջապահության նախարարության խորհրդատուն, ինչպես նաև առողջապահության ոլորտի մասնագետներ և իրավաբաններ։

Այցի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության պետի, մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի պետի, Ծրագրերի համակարգման տնօրինության (ԾՀՏ) պլանավորման բաժնի ղեկավարի, Եվրոպական սոցիալական խարտիայի ներկայացուցչի հետ, Հայաստանի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի, ինչպես նաև առողջապահության առնչվող՝ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ավագ իրավաբանների հետ։ Մասնակիցները այցելել են նաև ԵԽ դեղերի և առողջապահության որակի եվրոպական տնօրինություն և մի շարք հանդիպումներ ունեցել բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության այցը և հանդիպումները կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2019-2022թթ Գործողությունների ծրագրի շրջանակներում:

2022 թվականի նոյեմբերի 14-16-ը
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page