Հանրային բանավեճի այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: արդյունավետ միջոցառումների կազմակերպման կարևորագույն սկզբունք է մասնակցության հնարավորության ապահովումը: Ամենակարևոր հատկանիշն այն է, թե ինչպես է գործընթացի դիզայնն արտացոլում կամ կառավարում այս ուղեցույցում «կառավարում» նշանակում է իշխանության կամ լիազորության պատասխանատու օգտագործում` համակարգում կամ կազմակերպության ներսում չափանիշներ և վարքի կանոններ սահմանելու, դրանք մշտադիտարկելու և հարկադրելու նպատակով: Դա կարող է նշանակել թե՛ մարդկանց վարքի կառավարում, թե՛ նրանց պատասխանատվության փոխանցում: Կառավարումը հնարավոր է իրականացնել հարկադիր և ոչ հարկադիր միջոցներով (նորմատիվային դրույթներ, լիցենզավորման համակարգեր, մասնագիտական նորմեր, վարքականոններ, հանձնարարականներ և այլն): Կառավարումը կարող է լինել թե՛ պետական, թե՛ մասնավոր դերակատարների գործառույթ: ուժերի բաշխումը կողմերի, այդ թվում` մասնակիցների պետական իշխանությունները, փորձագետնեըր և քաղաքացիները` բոլորն էլ կարող են համարվել հանրային մասնակցային միջոցառման կամ բանավեճի մասնակիցներ: և նախաձեռնողների անձ, ով ստանձնում է հանրային բանավեճի միջոցռման նախաձեռնություն (տես` «հրավիրված/չհրավիրված բանավեճ»):Նախաձեռնողը, սովորաբար, տրամադրում կամ համակարգում է միջոցառման ռեսուրսները և կարող է հանձնարարել մասնագետներին իրենց անունից վարել կամ իրականացնել միջոցառումը: միջև: Այն հնարավոր է բարելավել ստեղծելով միջավայր և գործընթաց, որոնք ունեն համարժեք ռեսուրսներ, ներառական են և արտոնող:

օրինակներ

Իռլանդիա` հանրային բանավեճ հղիության արհեստական ընդհատման և սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կործրած ճանաչելու մասին (2016թ.)

Հանրային բանավեճ էր կազմակերպվել Սահմանադրության ութերորդ փոփոխությունն ուժը կորցրած ճանաչելու շուրջ, որն արգելում էր հղիության արհեստական ընդհատումը: Գործընթացը պահանջեց ստեղծել Քաղաքացիների ասամբլեա, որը 2016–2017 թվականներին ունեցավ հինգ նիստ: Վերջինիս եզրակացությունները 2017 թվականին դրեցին 2018 թվականին կայացած որոշիչ ազգային հանրաքվեի հիմքերը: Բավարար ժամանակ հատկացնելը գործընթացի արդյունավետության կարևոր գործոն էր:

Իռլանդիայի Քաղաքացիների ասամբլեան լիազորված էր հրավիրել փորձագետներին, ում կարծիքը ցանկանում էր լսել, և հարցեր ուղղել նրանց` քննարկումների համար կայուն հիմքեր ստեղծելու նպատակով:

Միացյալ Թագավորություն` ուղեղի մասին գիտությունների, կախվածության և թմրամիջոցների մասին հանրային քննարկում (2007թ.)

“Public Engagement on Brain Science, Addiction and Drugs” թեմայով լայնածավալ հանրային բանավեճի միջոցառումների շարքի դեպքում մասնակիցները հնարավորություն ունեին շփվել փորձագետների լայն շրջանակի հետ, ինչը տեղեկություններ էր հաղորդում իրենց բանավեճին:

“Brain Science and Addiction” թեմայով հանրային բանավեճին թեթև թմրամիջոցներ օգտագործողների և նախկին թմրամոլների (ոչ միայն պացիենտների կազմակերպությունների ներկայացրած) ակտիվ մասնակցությունն ապահովելու համար ձեռնարկվել էին նախաձեռնող քայլեր: Այս խմբերին հնարավորություն էր տրվել մշակել սեփական մասնակցության նախընտրելի ձևը, ինչը նրանք արեցին անվտանգ միջավայրում ներքին բանավեճի և միջնորդներ նշանակելու միջոցով, ում հետ նրանք ստեղծեցին վստահության փոխհարաբերություններ և ովքեր ներկայացրեցին նրանց կարծիքները բանավեճում:

Ֆինլանդիա` քաղաքացիների նախաձեռնությունը խորհրդարանին (2012թ.)

Հանրային բանավեճերը կարող են ծախսատար լինել, բայց գոյություն ունեն նաև հանրային ազդեցության հարթակներ ստեղծելու ավելի մատչելի տարբերակներ: Օրինակներից մեկը հեշտ հասանելի կայք ստեղծելու ֆիննական նախաձեռնությունն է, որի միջոցով հասարակությունն աջակցում էր այն հարցերին, որոնք ցանկանում էր ներկայացնել խորհրդարանի լուծմանը: Առաջին վեց տարվա ընթացքում, այս նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցան 37 հանրագրերի քննարկումներ:     

Ֆրանսիա` հանրային բանավեճ կենսաէթիկայի մասին օրենքի շուրջ (2018թ.)

Ֆրանսիական “États Généraux” նախաձեռնությունն արդյունավետ կերպով օգտվեց գոյություն ունեցող տարածաշրջանային ֆորումներից և ընդգրկեց ամբողջ երկրի ու արտասահմանյան տարածքների բնակչությանը` հնարավոր դարձնելով տեղական ենթակառուցվածքների միջոցով համազգային բանավեճի մասնակից դարձնել լայն հանրությանը:

Լեհաստան` քաղաքացիներին տեղեկացնելու և նրանց հետ երկխոսելու սահմանադրական շաբաթ (2018թ.)

2015 թվականից ամեն տարի ամբողջ երկրում կազմակերպվող Լեհաստանի Սահմանադրական շաբաթվա ընթացքում ուսանողների շփումներն իրավագետների հետ կազմակերպելու համար օգտագործվում են դպրոցների և այլ հաստատությունների գոյություն ունեցող ենթակառուցվածքները` որպես հանրային բանավեճի միջոցառումների մաս առաջարկելով սահմանադրական իրավունքի մասին դասախոսություններ: Իրավագետներն անվճար և կամավոր հիմունքներով առաջարկում են կարողությունների զարգացման հնարավորություն:

Դանիա` առողջապահության համակարգի ապագայի վերաբերյալ բանավեճ Դանիայում (2008թ.)

Դանիայի առողջապահության համակարգի ապագայի մասին հանրային բանավեճի մասնակիցները քննարկեցին և քվեարկության դրեցին շատ շոշափելի հարցեր, որոնց թվում էին բուժօգնության համար ռեսուրսների հատկացման սկզբունքները և ուղեցույցեր քաղաքականություն մշակողների համար: