Արժեքները

Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն
Եվրոպայի խորհուրդը խոսքի և մամուլի ազատության, հավաքների ազատության, հավասարության և փոքրամասնությունների պաշտպանության ջատագովն է: Այն քարոզարշավներ է անցկացրել այնպիսի խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են` երեխաների իրավունքների պաշտպանությունը, ատելության խոսքի առցանց դրսևորումները, Եվրոպայի ամենամեծ փոքրամասնություն հանդիսացող ռոմաների իրավունքները: Եվրոպայի խորհուրդն անդամ պետություններին օգնում է պայքարել կոռուպցիայի և ահաբեկչության դեմ, ինչպես նաև իրականացնել անհրաժեշտ դատական բարեփոոումներ: Սահմանադրական իրավունքի իր փորձագետների խումբը, որը հայտնի է որպես Վենետիկի հանձնաժողով, իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում աշխարհի բոլոր երկրներին:
Եվրոպայի խորհուրդը խթանում է մարդու իրավունքները միջազգային կոնվենցիաների միջոցով, ինչպիսիք են Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան և Կիբեռհանցագործության մասին կոնվենցիան: Այն վերահսկում է անդամ պետությունների առաջընթացն այս բնագավառներում և առաջարկություններ է ներկայացնում մոնիտորինգ իրականացնող անկախ փորձագիտական մարմինների միջոցով: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները վերացրել են մահապատիժը:
Մոնիտորինգ անցկացնող մարմինները
- Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների հատուկ խումբ (GRECO)
- Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (CPT)
- Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբ (GRETA)
- Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողով (CEPEJ)
- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումները գնահատող փորձագետների կոմիտե (MONEYVAL)
- Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ECRI)
- Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե (ECSR)
- Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով խորհրդատվական կոմիտե
- Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտե