Գլխավոր քարտուղար Գլխավոր քարտուղար

ԵԽ Գլխավոր քարտուղար

Գլխավոր քարտուղարն ընտրվում է Խորհրդարանական վեհաժողովի կողմից` Նախարարների կոմիտեի առաջարկությամբ, հինգ տարի ժամկետով: Գլխավոր քարտուղարը պատասխանատու է Խորհրդի աշխատանքային ծրագրի և բյուջեի ռազմավարական ուղղվածության համար և վերահսկում է Կազմակերպության և Քարտուղարության ամենօրյա կառավարումը: մանրամասն

Եվորպայի խորհրդի հիմնական մարմինները Եվորպայի խորհրդի հիմնական մարմինները

Եվրոպայի խորհուրդը գործում է` հիմք ընդունելով իր հիմնական մարմինների` Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայում տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, Մարդու իրավունքների հանձնակատարի և Միջազգային ՀԿ-ների համաժողովի միջև երկխոսությունը:

Նախարարների կոմիտե Նախարարների կոմիտե

Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմինն է, որի կազմում ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Սա և՛ կառավարական մարմին է, որի շրջանակներում իրավահավասար հիմունքներով քննարկվում են եվրոպական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման ազգային մոտեցումները, և՛ կոլեկտիվ համահավաք, որտեղ ձևավորվում են վերոնշյալ խնդիրների համընդհանուր եվրոպական լուծումները: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները և վերահսկում է անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։.մանրամասն

Խորհրդարանական վեհաժողով Խորհրդարանական վեհաժողով

Խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն է և ներկայացնում է Կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների հիմնական քաղաքական միտումները: Այն ընդգրկում է Եվրոպայի խորհրդի քառասունհինգ անդամ պետությունների խորհրդարանների կողմից ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներ։ մանրամասն

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը համաեվրոպական քաղաղական հավաք է, որի 636 անդամները ընտրված ներկայացուցիչներ են (կարող են լինել շրջանային կամ համայնքային ավագանու անդամներ, քաղաքապետեր կամ տարածքային իշխանությունների նախագահներ), որոնք ներկայացնում են 47 անդամ պետությունների ավելի քան 200000 իշխանություններ: Կոնգրեսն աջակցություն է ցուցաբերում տեղական և տարածքային ժողովրդավարության խթանմանը, տեղական և տարածքային կառավարման բարելավմանը և ինքնակառավարման գործընթացի ամրապնդմանը: Այն մեծ ուշադրություն է դարձնում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների կիրառմանը: մանրամասն

Մարդու իրավունքների եվրոպական դատարան Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթների իրականացումը ԵԽ անդամ պետությունների կողմից: Այն միջազգային դատարան է, որը հիմնադրվել է 1959 թվականին: Կոնվենցիայում ամրագրված քաղաքացիական կամ քաղաքական իրավունքների խախտման զոհ հանդիսացող յուրաքանչյուր պետություն կամ անհատ կարող է դիմում ներկայացնել անմիջապես Ստրասբուրգի դատարան`  իր պետության դատական բոլոր ատյաններում անցնելուց հետո: 1998 թվականից դատարանը լիակազմ է, և յուրաքանչյուր անհատ կարող է դիմում ներկայացնել անմիջապես դատարան:. մանրամասն

Մարդու իրավունքների հանձնակատար Մարդու իրավունքների հանձնակատար

Մարդու իրավունքների հանձնակատար  Մարդու իրավունքները միշտ եղել են եվրոպական վերակառուցման սյունը` ոգեշնչելով պետություններին և մարդկանց դեպի համագործակցություն: Սակայն հաճախ, չափանիշների սահմանման պատճառով մարդու իրավունքների իրականացումը դանդաղ էր ընթանում, վեհ բառերը միշտ չէր, որ համընկնում էին հստակ գործողությունների հետ, ի օգուտ մարդու իրավունքների պաշտօանությանը: Եվրոպայի խոստումն ի կատար ածելու նպատակով, անհրաժեշտ է կանոնավոր հետևել անդամ պետություններում տեղի ունեցող խախտումներին և սահմանել կայուն մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականություններ թե´ ներպետական, թե´ տեղական մակարդակով: մանրամասն

Եվրոպայի խորհուրդը և ՀԿ-ները Եվրոպայի խորհուրդը և ՀԿ-ները

Եվրոպայի խորհրդի աշխատանքը մեծապես շահում է ՀԿ-ների կողմից ներկայացվող հասարակության տարրերի հետ ունեցած դինամիկ կապերի և համագործակցության արդյունքում. Կազմակերպության ներկայիս հիմնական մարտահրավերներից է ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության հզորացումը և համաեվրոպական տարածքում մասնակցային ժողովրդավարության զարգացումը: մանրամասն