Անդամ պետությունները

Հիմնադրվելով 1949թ. մայիսի 5-ին 10 երկրների կողմից (Բելգիա Դանիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա և Միացյալ Թագավորություն), և 1949թ. օգոստոսին Հունաստանի և Թուրքիայի անդամակցությամբ համալրվելով՝ Եվրոպայի խորհուրդն այժմ ունի 47 անդամ պետություններ: Ադրբեջան (2001), Ալբանիա (1995), Անդորա (1994), Ավստրիա (1956), Բելգիա (1949), Բոսնիա և Հերցեգովինա (2002), Բուլղարիա (1992), Գերմանիա (1950), Դանիա (1949), Էստոնիա (1993), Թուրքիա, Իռլանդիա (1949), Իսլանդիա (1950), Իսպանիա (1977), Իտալիա (1949), Լատվիա (1995), Լեհաստան(1991), Լիխտենշտեյն (1978), Լիտվա (1993), Լյուքսեմբուրգ (1949), Խորվաթիա (1996), Կիպրոս (1961), Հայաստան (2001), Հունաստան, Հունգարիա (1990), Մալթա (1965), Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն (1995), Միացյալ Թագավորություն (1949), Մոլդովա (1995), Մոնակո (2004), Մոնտենեգրո (2007), Նիդեռլանդներ (1949), Նորվեգիա (1949), Շվեդիա (1949), Շվեյցարիա (1963), Չեխիայի Հանրապետություն (1993), Պորտուգալիա (1976), Ռումինիա (1993) Ռուսաստանի Դաշնություն (1996), Սան Մարինո (1988), Սերբիա (2003), Սլովակիա (1993), Սլովենիա (1993), Վրաստան (1999), Ուկրաինա (1995), Ֆինլանդիա (1989), Ֆրանսիա (1949):

Եվրոպայի խորհրդում դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններն են՝ Կանադա, Վատիկան, Ճապոնիա, Մեքսիկա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

 

Did you know?
The Convention on preventing and combating violence against women and domestic violence makes it clear that violence against women and domestic violence can no longer be considered as a private matter and that states have an obligation to prevent violence, protect victims and punish the perpetrators.