Հակիրճ փաստեր

Եվրոպայի խորհուրդը եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրեքնի գերակայությունը:

Պաշտոնական լեզուները` անգլերեն և ֆրանսերեն:

Կենտրոնական նստավայրը` Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա, հեղինակ՝ ֆրանսիացի ճարտարապետ Անրի Բերնար։

Բյուջեն` Եվրոպայի խորհուրդը Ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին և երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Եվրոպայի դրոշը` կապույտ ֆոնի վրա տասներկու ոսկեգույն աստղերից կազմված շրջան, որը խորհրդանշում է Եվրոպայի ժողովուրդների միությունը: Աստղերի թիվն անփոփոխ է. տասներկու թիվը կատարելություն է խորհրդանշում։ 1955թ. ընտրվելով որպես Եվրոպայի խորհրդի պաշտոնական խորհրդանիշ՝ Եվրոպայի դրոշն ավելի ուշ` 1986թ., ընդունվեց նաև Եվրոպական հանրության կողմից: Ժամանակի ընթացքում այն սկսեց խորհրդանշել Մեծ Եվրոպան:

Պատմություն

Պատմություն Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է 1949թ. և եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում են 47 պետություններ և որը նպաստում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը։ Իր գործունեության 50 տարիների ընթացքում կազմակերպությունը խորացրել և ընդլայնել է իր գործունեության ոլորտները ողջ մայրցամաքում։ Եվրոպայի պատմության գլոբալ փոփոխությունները՝ Խորհրդային Միության անկումը, Բեռլինյան պատի փլուզումը, հանգեցրել են Խորհրդի անդամակցության համար դիմումների թվի աճին և կոչ արել հիմնելու նոր գերակայություններ ու համապատասխան ռազմավարություն։

Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտին, պետությունները հստակ որոշել էին, որ պետք է հոգ տանեն նման ողբերգություն այլևս թույլ չտալու համար։ 1946թ. սեպտեմբերի 19-ին Ցյուրիխում իր ճառի ժամանակ Ուինսթոն Չերչիլն առաջինն էր, ով մատնանշեց, որ անհրաժեշտ է «մի սպեղանի, որը կարծես թե հրաշքով կփոխեր ողջ տեսարանն ու մի քանի տարվա ընթացքում Եվրոպան կդարձներ նույնքան ազատ և երջանիկ, որքան Շվեյցարիան է այսօր։ Մենք պետք է ստեղծենք Եվրոպայի միացյալ նահանգների կարգի մի կառույց»։ մանրամասն...

 

Կայքի քարտեզը Կայքի քարտեզը
Կոնտակտներ Կոնտակտներ
Մի շփոթեք մեզ Մի շփոթեք մեզ
Ինչպես տարբերել մեզ

Եվրոպայի խորհուրդ

Եվրոպական խորհուրդ

Եվրոպական միություն (ԵՄ)