Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատվիրակությունը 2024 թվականի հունիսի 4-ից 6-ը մեկնել էր Նիդերլանդներ։ Փորձի փոխանակման այս այցը կնպաստի վճիռների կատարման գործընթացների արդյունավետության և էֆեկտիվության բարձրացմանը:
Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում յուրօրինակ ռազմավարություն և պրակտիկա է կիրառում ՄԻԵԴ-ի վճիռները և միջազգային չափանիշներն ներպետական մակարդակում իրականացնելու համար, բացի այդ, այս երկիրը ՄԻԵԴ միջպետական գործերում ներգրավվածության հարուստ փորձ ունի, ինչը նպաստել է այս ոլորտում իրավագիտության և իրավական պրակտիկայի զարգացմանը: Հետևաբար, պատվիրակության անդամների համար օգտակար էր ծանոթանալ Նիդերլանդների փորձին և արժեքավոր տեղեկատվություն ու առաջարկություններ ստանալ միջազգային մակարդակով մարդու իրավունքների ոլորտում բարդ վեճերի լուծման վերաբերյալ, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը ներկայումս ներգրավված է ՄԻԵԴ միջպետական յոթ գործերում՝ 5 գործով որպես հայցվոր և 2 գործով որպես պատասխանող։ Ավելին, Հայաստանը վերջերս վավերացրել է Հռոմի ստատուտը՝ նշանակալից քայլ կատարելով միջազգային արդարադատության և հաշվետվողականության հանդեպ իր հավատարմության ամրապնդման ուղղությամբ։ Այսպիսով, այցի կարևոր ուղղություններից էր նաև Հռոմի ստատուտը Նիդերլանդների ներքին իրավական համակարգում ընդգրկելու լավագույն փորձի ուսումնասիրումը:
Պատվիրակության անդամները Լեյդենի համալսարանում հնարավորություն ունեցան մասնակցելու միջազգային իրավունքի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը՝ նվիրված միջազգային քրեական իրավունքի նոր զարգացումներին և միջազգային դատավարություններում արբանյակային պատկերների որպես ապացույց օգտագործմանը:
Այցը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից: