Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում

Մեկնարկը`հոկտեմբեր, 2016թ.
Տևողությունը` 28 ամիս
Բյուջեն`1.000.000 եվրո
Դոնորը` Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամ և Եվրոպայի խորհուրդ
Գործընկերները` ՀՀ պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Զինվորական դատախազություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, հասարակական կազմակերպություններ:
Կոնտակտային անձ` Լիլիթ Դանեղյան, Ծրագրի պատասխանատու և Եվգենիա Իվանովա, Ծրագրի ղեկավար

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելն է: Հատուկ նպատակներն են` բարելավել զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման կարողությունը Հայաստանում և կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի, կանխումը, հայտնաբերումը, հաղորդումը և քննությունը:

Ակնկալվում է, որ Ծրագրի արդյունքում.

  • կվերանայվի և կկատարելագործվի զինվորական ոլորտը կարգավորող օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային և եվրոպական չափանիշներին
  • կկատարելագործվեն պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունները՝ մարդու իրավունքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու և դրանք զինված ուժերում ու պաշտպանության նախարարությունում խթանելու համար
  • կբարձրացվի զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, և կընդլայնվի մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին առնչվող տեղեկատվության հասանելիությունը
  • կվերանայվեն և կկատարելագործվեն զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխմանն և ճիշտ ուղղորդմանը վերաբերող իրավակարգավորումները և դրանց ինստիտուցիոնալ մեխանիզմները
  • կբարելավվի մարդու իրավունքների խախտումների կանխման և օրենսդրության պահանջների կատարման վիճակի արտաքին վերահսկողությունը
  • կբարձրացվի վատ վերաբերմունքի, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների քննության և այլ ընթացակարգերի արդյունավետությունը:
Ծրագրի հրատարակությունները Ծրագրի հրատարակությունները
Հրատարակություններ Հրատարակություններ