Հայաստանյան ծրագրեր
Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում
Սկիզբ` 2019թ․ ապրիլ - 2022թ․ դեկտեմբեր
Տևողություն՝ 46 ամիս
Բյուջե՝ 941,800 եվրո
Դոնորներ` Եվրոպայի խորհրդի, Հայաստանի համար գործողությունների 2019-2022 թթ. ծրագրի իրականացմանը նպաստող դոնորներ (Գերմանիա, Իռլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Շվեդիա, Ռումինիա)
Սույն ծրագիրը հիմնվում է «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքար և կանխարգելում» նախորդ ծրագրի ձեռքբերումների վրա:
Եվրոպայի խորհրդի այս ծրագիրը նպատակաուղղված է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման, բռնությունից տուժածների պաշտպանության և բռնարարների քրեական հետապնդման, ինչպես նաև գենդերային հավասարության առաջ մղման գործում ներգրավված հիմնական շահակիցների կարողությունների ամրապնդմանը: Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում, եվրոպական չափանիշներին համապատասխան, մասնավորապես Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կոնվենցիայի (հետայսու՝ «Ստամբուլի կոնվենցիա») և ազգային քաղաքականության մեջ ու իրավական համակարգում դրա նշանակության վերաբերյալ տեղեկատվության և գիտելիքի ապահովումն է: Ծրագիրը պատեհաժամ աջակցություն է, Հայաստանում վերջերս ընդունված, Ընտանիքում բռնության մասին օրենքի կիրարկման առումով, և այն ճանապարհ է հարթում Հայաստանում Ստամբուլի կոնվենցիայի վավերացման համար:
Ծրագիրը նպաստելու է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար գործողությունների 2019-2022 թթ. ծրագրով նախատեսված հետևյալ կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը.
- Հայաստանն ավելի լավ է պատրաստված Ստամբուլի կոնվենցիայի իրականացմանը:
- Հայաստանի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման իրավական համակարգը և քաղաքականության շրջանակը համապատասխանում են Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
- Գենդերահեն բռնությունից և ընտանիքում բռնությունից տուժած կանանց՝ այդ թվում ամենաանապահովներին, ավելի հասանելի են արդարադատությունն ու աջակցման ծառայությունները:
Ծրագրի ակնկալվող արդյունքն այն է, որ Հայաստանում կանայք կօգտվեն գենդերային հավասարությունից և պաշտպանված կլինեն կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերից:
Ծրագրի նպատակներն են՝
- իրավապահների և իրավաբանների, ինչպես նաև լրագրողների և այլ շահակիցների՝ նոր ներպետական օրենքի և եվրոպական չափանիշների, մասնավորապես Ստամբուլի կոնվենցիայի իմացության մակարդակի բարձրացումն ընտանիքում բռնության և կանանց նկատմամբ բռնության դեպքերի հետ առնչվելու գործընթացում.
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետական պաշտոնյաների և սոցիալական աշխատողների՝ եվրոպայի չափանիշները (մասնավորապես Ստամբուլի Կոնվենցիան) կիրառելու կարողությունների ամրապանդումը՝ նոր ներպետական օրենքի իրականացման և կանանց նկատմամբ բռնությունից տուժած կանանց աջակցելու գործընթացում.
- կրթության մեջ գենդերային հավասարության թեմայի ներդրմանը նպաստելը՝ աջակցելով տարրական և միջնակարգ դպրոցի համար կրթական ծրագրերի, դասընթացների և ուսումնական նյութերի մշակմանը:
Դիտեք ծրագրի ձեռքբերումների մասին տեսանյութը՝ https://vimeo.com/781424216
Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի 10-րդ հոդվածի իրագործումը․ ազգային համակարգող մարմինների ստեղծումը
Ինչպես ապահովել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրումը և հետազոտությունները․ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի 11-րդ հոդված
Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի վերաբերյալ փաստաթղթերի հավաքածու․ 17-րդ հոդված
Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիայի վերաբերյալ փաստաթղթերի հավաքածու․ 52-րդ հոդված
Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ ոստիկանության ծառայողների վերապատրաստման ձեռնարկ
Բրոշյուր․ ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի չորս հենասյուները
Ինֆոգրաֆիկ․ ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի չորս հենասյուները
Guide for developing a mentoring programme on Women's Access to Justice for legal professionals
Կանանց համար արդարադատության մատչելիություն․ձեռնարկ իրավաբանների համար
Ձեռնարկ դատավորների և դատախազների վերապատրաստման համար՝ կանանց համար արդարադատության մատչելիության ապահովման վերաբերյալ
Ազգային մաս
