ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂԱՎ

Այն ընդգրկում է Եվրոպայի խորհրդի քառասունհինգ անդամ պետությունների խորհրդարանների կողմից ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներ։

Իր գոյության ավելի քան հիսուն տարիների ընթացքում Խորհրդարանական վեհաժողովը, որպես միջխորհրդարանական մարմին, ցուցաբերել է մեծագույն ճկունություն և հարմարվողականություն Եվրոպայում տեղի ունեցող զարգացումների և մասնավորապես վերջին տարիներին տեղի ունեցած պատմական արմատական փոփոխությունների նկատմամբ: Ուրիշ ոչ մի միջազգային խորհրդարանական մարմին այնքան պատրաստված չի եղել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր ժողովրդավարական երկրների ինտեգրացման հարցում, որքան Խորհրդարանական վեհաժողովը:

 

Խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքը և կազմակերպման ձևը
Հանձնաժողովները Հանձնաժողովները

Վեհաժողովի լիագումար նիստում կամ մշտական հանձնաժողովի կողմցի քննարկված զեկույցների մեծամասնությունը կազմված է հանձնաժողովի կողմից:  Վեհաժողովի հանձնաժողովներն են.

1.Քաղաքական և ժողովրդավարական հարցերի հանձնաժողով (AS/Pol)

2.Իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողով (AS/Jur)

3.Սոցիալական, առողջապահական և ընտանեկան հարցերի հանձնաժողով (AS/Soc)

4. Բնակչության տեղաշարժերի, փախստականների և ազգաբնակչության հարցերի հանձնաժողով (AS/Mig)

5. Մշակույթի, գիտության և կրթության հանձնաժողով(AS/Cult)

6. Իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողով (AS/Ega)

7. Մշտադիտարկման հանձնաժողով (AS/Mon)

8. Կանոնակարգի և անձեռնմխելիության կանոնների հանձնաժողով (AS/Pro). մանրամասն

Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքը Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքը
Նիստեր և նստաշրջաններ

Խորհրդարանական վեհաժողովի նիստերը բաժանվում են 4 նստաշրջանի, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը մոտավորապես մեկ շաբաթ է` հունվարի, ապրիլի, հունիսի վերջին և հոկտեմբերի սկզբին:

Նստատեղեր

Պալատի անդամների նստատեղերը նալաձև դասավորվածություն ունեն և համակարգված են ըստ այբբենարանի: Հետևաբար, Վեհաժողովի անդամները չեն նստում ըստ ազգային պատվիրակությունների կամ ըստ քաղաքական խմբավորումների:

Պաշտոնական և աշխատանքային լեզուները

Կանոնադրության համաձայն` ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Այնուամենայնիվ, Վեհաժողովը ապահովում է  գերմաներենի, իտալերենի և ռուսերենի` որպես լրացուցիչ աշխատանքային լեզուների, թարգմանություն:

Գլխավոր գրասենյակ

Գլխավոր գրասենյակը տրամադրում է խորհրդատվություն Վեհաժողովի անդամներին, պատվիրակությունների քարտուղարներին, քաղաքական խմբավորումներին և այլ պաշտոնական անձանց ընթացակարգային կանոններին համապատասխան նպատակներին հասնելու լավագույն ուղիների վերաբերյալ, ինչպես նաև հանդիսանում է նշված կանոնների պահապանը:

Քննարկումներ

Խորհրդարանական վեհաժողովի պլենար քննարկումները դռնբաց են անցնում, մինչդեռ հանձնաժողովների նիստերը սովորաբար դռնփակ են: Քննարկումները ընթանում են ազգային խորհրդարանների կողմից սահմանված սկզբունքներին համաձայն: 

Քվեարկություն

Քվեարկության իրավունք ստանում են միայն այն անդամները, որոնք նշանակվել են ազգային խորհրդարանների կողմից և ստորագրել են նիստին մասնակցելու թերթիկը: Որպես կանոն, Վեհաժողովի քվեարկությունը էլեկտրոնային է:

Ձայների մեծամասնությունը

Պահանջվում է ձայների երկու երրորդը այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Նախարարների կոմիտեին ուղղված հանձնարարականի կամ կարծիքի մշակում կամ հրատապ ընթացակարգի ընդունում: Ինչ վերաբերում է բանաձևի նախագծի կամ այլ որոշումների ընդունմանը, ապա այս դեպքերում պահանջվում է ձայների մեծամասնությունը: