1946 թ. Սեպտեմբերի 19-ին Ցյուրիխում ունեցած իր ելույթում Ուինսթոն Չերչիլը առաջարկեց ստեղծել Եվրոպայի խորհուրդը։

1948 թ. Մայիսի 7-ին Եվրոպական միասնության շարժման միջազգային հանձնաժողովը կազմակերպեց Հաագայի կոնգրեսը, որը պատմության մեջ մտավ «Եվրոպայի կոնգրես» անունով։

1949 թ. Մայիսի 5-ին Լոնդոնի Սուրբ Ջեյմսի պալատում տաս երկրներ՝ Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան, Իտալիան, Դանիան, Նորվեգիան և Շվեդիան, ստորագրեցին Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթուղթը հանդիսացող պայմանագիրը։

1950 թ. Նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրվեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան:

1953 թ. Սեպտեմբերի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մտավ ուժի մեջ։

1959 թ. Մասնագիտացված նախարարների առաջին ժողովը համախմբեց եվրոպական նախարարներին, որոնք պատասխանատու էին սոցիալական և ընտանեկան խնդիրների համար։

1960 թ. Տեղի ունեցավ մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջին լսումը։

1961 թ.  Հոկտեմբերի 18-ին Հռոմում ստորագրվեց Եվրոպական սոցիալական խարտիան։

1965 թ. Փետրվարի 26-ին Եվրոպական սոցիալական խարտիան մտավ ուժի մեջ։

1967 թ. Ստեղծվեց Եվրոպական երիտասարդական կենտրոնը։

1970 թ. Մինչև 1970թ. ութ նոր երկրներ միացան հիմնադիր անդամներին՝ ըստ անդամակցություն ստանալու հերթականության՝ Հունաստան, Իսլանդիա, Թուրքիա, Գերմանիա, Ավստրիա, Կիպրոս, Շվեյցարիա և Մալթա։

1974 թ. Նոյեմբերի 28-ին Հունաստանը վերադարձավ Եվրոպայի խորհուրդ բռնապետության տապալման և ժողովրդավարության վերականգնման արդյունքում։ Բռնկվեց Կիպրոսի ճգնաժամը։

1981 թ. Սկսվեց մի նոր ճգնաժամ, երբ Խորհրդարանական վեհաժողովը Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությանը զրկեց իր տեղերից խորհրդարանում` ի պատասխան մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման։

1984 թ. Թուրքիայի պատվիրակությունը վերականգնեց իր տեղը ազատ ու անկախ ընտրություններ անցկացնելուց հետո։

1985 թ. Ժողովրդավարություն ներմուծելու առաջին շարժումները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։

1989 թ. Հուլիսի 6-ին առաջին անգամ Խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովը դիմեց Արևմտյան Եվրոպայի խորհրդարանականներին զինաթափման մասին նոր առաջարկով։ Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Բեռլինյան պատի փլուզումը։

1990 թ. Նոյեմբերի 6-ին, անդրադառնալով Եվրոպայի խորհրդում իր երկրի անդամակցություն ստանալուն, Հունգարիայի արտաքին գործոց նախարարը նշեց, որ այդ իրադարձությունը նշանավորում է մայրցամաքի միասնության վերահաստատումը:

1992 թ. Մայիսի 4-ին Ֆրանսուա Միտերանը դիմեց Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը նվիրված էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ինտեգրացմանը նոր Եվրոպային։

1993 թ. Հոկտեմբերի 8-9-ը Վիեննայում կայացավ Եվրոպայի խորհրդի առաջին գագաթաժողովը։

1998 թ. Նոյեմբերի 1-ին մարդու իրավունքների պաշտպանության երկակի համակարգին փոխարինեց միասնական դատարանը։

Գիտեք արդյոք?
1964 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հռչակեց մայիսի 5-ը որպես Եվրոպայի օր

Գիտեք արդյոք?
1972 թվականից ի վեր եվրոպական օրհներգը Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի <Ձոն ուրախության> նախերգանքից է:

                                               

Նորություններ Նորություններ