Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը

Մեկնարկը` նոյեմբեր 2014թ.
Տևողությունը` 30 ամիս, երկարացվել է մինչև 2018թ. 31-ը դեկտեմբերի
Բյուջեն` 1,164,625 եվրո
Դոնորը` Շվեյցարիայի կառավարություն
Գործընկերները` Հայաստանի համայնքների միություն, Տարածքային կառավարման նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ
Կոնտակտային անձ` Տաթևիկ Դավթյան, Ծրագրի ղեկավար

Ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) կարողությունների ամրապնդումը, որի արդյունքում այն կդառնա Հայաստանի կառավարման համակարգում ակտիվ մասնակից` արդյունավետ օգտագործելով սեփական ռեսուրսներն ու կարողությունները:
Մի շարք գործողությունների, տեխնիկական և փորձագիտական աջակցության շնորհիվ ՀՀՄ-ն հնարավորություն կունենա բարելավելու իր ներքին կառավարումը, առաջարկելու կատարելագործված ծառայություններ իր անդամներին` նրանց շահագրգռելով միավորված ձայնով մասնակցել ապակենտրոնացման վերաբերյալ ներպետական քաղաքականության մշակման գործընթացին, ինչպես նաև ձևավորել կառավարման պետական մարմինների հետ խորհրդակցության մեխանիզմ` 2014թ. մարտին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից ընդունված «Հայաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ» Թիվ 351 (2014) հանձնարարականի համաձայն:

Հրատարակություններ Հրատարակություններ