Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի 25-ամյակի կապակցությամբ հանձնակատար Մայքլ Օ'Ֆլաերտին հանդես եկավ ելույթով, որում շեշտեց գլոբալ մարտահրավերների սրման պայմաններում մարդու իրավունքների հավաքական վերահանձնառության հրատապ անհրաժեշտությունը:
«Մարդու իրավունքների համար ճգնաժամի այս պահը հենց այն ժամանակն է, երբ դրանք առավել անհրաժեշտ են», - հայտարարեց հանձնակատար Օ'Ֆլաերտին: Նա մատնանշեց վեց կարևոր մարտահրավերներ, որոնք սպառնում են մարդու իրավունքներին.
Հանձնակատարը կոչ է արել զարգացնել ավելի սերտ համագործակցություն միջազգային կառույցների միջև՝ ընդգծելով մարդու իրավունքների հանդեպ հասարակության կիրքը կրկին արթնացնելու, ինչպես նաև ինստիտուցիոնալ սիլոսների քանդման կարևորությունը: Նա այնուհետև կոչ արեց պետություններին նորովի նվիրվել առավել մարգինալացվածներին պաշտպանելուն, կառավարման բարձր չափանիշները պահպանելուն և իրենց աշխատանքի հիմքում մարդու իրավունքները ներառելուն:
Եզրափակելով տոկունության և լավատեսության ուղերձը` հանձնակատար Օ'Ֆլահերտին հիշեցրեց ներկաներին իրենց ընդհանուր պատասխանատվության մասին։
Մարդու իրավունքների հանձնակատարի ելույթը
Մարդու իրավունքների հանձնակատարի ելույթը ամբողջությամբ