Back Եվրոպայի Խորհուրդը շարունակական աջակցություն է ցուցաբերում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին՝ կոռուպցիոն բնույթի և փողերի լվացման հանցագործությունների քննության կարողությունների զարգացման ուղղությամբ

Եվրոպայի Խորհուրդը շարունակական աջակցություն է ցուցաբերում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին՝ կոռուպցիոն բնույթի և փողերի լվացման հանցագործությունների քննության կարողությունների զարգացման ուղղությամբ

Ֆինանսական քննությունն անկյունաքարային է փողերի լվացման և դրա հետ կապված նախորդող հանցանքների դեմ պայքարում, նկատի ունենալով, որ այն հնարավորություն է տալիս բացահայտել և խափանել բարդ ֆինանսական սխեմաները, որոնք օգտագործվում են ապօրինի միջոցների ծագումը թաքցնելու նպատակով։ Ֆինանսական քննությունն օգնում է բացահայտել և հետապնդել փողերի լվացման մեջ ներգրավված անձանց, ինչպես նաև վերացնել դրա հիմքում ընկած հանցավոր գործողությունները: Այդուհանդերձ ֆինանսական քննության արդյունավետության բարձրացմանը նպաստում են մի շարք հանգամանքները, այդ թվում իրավապահ մարմինների բավարար կարողությունն անհրաժեշտ հարցումներն իրականացնելու առնչությամբ։

ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների շրջանում ֆինանսական քննության ակտիվ կիրառմանը նպաստելու նպատակով Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվել է երկօրյա վերապատրաստման դասընթաց, որի նպատակն է բարձրացնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների հմտությունները՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և փողերի լվացման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Դասընթացն արդյունավետ հարթակ էր դասընթացի մասնակիցների համար տնտեսական հանցագործությունների քննության համար անհրաժեշտ օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքների կիրառման և ապացույցների ձեռք բերման վերաբերյալ գործնական խնդիրներին անդրադառնալու համար։ Միջոցառման նպատակն էր նաև ներկայացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունից զատ այլ գործիքների կիրառման հնարավորությունները, ինչպիսիք են օտարերկրյա պետություններից ստացված տեղեկությունները, ներպետական մարմինների և ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ստացված տվյալները, որպես քրեական վարույթի հարուցման հիմք:

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել փողերի լվացման դեպքերի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման գործիքներին, իրավապահ համակարգի և այլ մարմինների համագործակցության մեխանիզմներին, հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի օրինականացման շրջանակներում թվային արժույթների և կրիպտոարժույթների օգտագործմանը, ֆինանսական քննության և ակտիվների վերականգնման հարցում միջազգային համագործակցության կարևորությանը:

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 31 ՄԱՅԻՍ - 1 ՀՈՒՆԻՍ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները