Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը համաեվրոպական քաղաղական հավաք է, որի 636 անդամները ընտրված ներկայացուցիչներ են (կարող են լինել շրջանային կամ համայնքային ավագանու անդամներ, քաղաքապետեր կամ տարածքային իշխանությունների նախագահներ), որոնք ներկայացնում են 47 անդամ պետությունների ավելի քան 200000 իշխանություններ:

Կոնգրեսը
  • հանդիսանում է Եվրոպական տարածքային և տեղական իշխանության մարմինների շահերի արտահայտիչը,
  • ներկայացուցչական համահավաք է, որի շրջանակներում տեղական և տարածքային իշխանությունների կողմից ընտրված ներկայացուցիչները կարող են քննարկել ընդհանուր խնդիրներ, կատարել փորձի փոխանակություն և կառավարություններին ներկայացնել իրենց տեսակետները,
  • Նախարարների կոմիտեին և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին տալիս է խորհրդատվություններ տեղական և տարածքային քաղաքականության բոլոր հարցերի վերաբերյալ,
  • սերտորեն համագործակցում է տեղական և տարածքային իշխանության մարմինները ներկայացնող ազգային և միջազգային կազմակերպությունների հետ,
  • կազմակերպում է տեղական և տարածքային մակարդակով լսումներ և համաժողովներ հասարակության լայն ներգրավմամբ, որը ծայրահեղ կարևոր է իրական ժողովրդավարության ստեղծման համար,
  • կանոնավոր կերպով զեկույցներ է նախապատրաստում Խորհրդի անդամ, ինչպես նաև անդամության թեկնածու բոլոր պետություններում ընթացող տեղական և տարածքային ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ և, մասնավորապես, հետևում է, թե ինչպես են իրականացվում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքները,
  • գործնական օժանդակություն է ցուցաբերում նոր անդամագրված պետություններին արդյունավետ գործող տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների ստեղծման գործում:
Նպատակները

Քաղաքական և տնտեսական տարբեր հիմքեր ունեցող նոր երկրների ի հայտ գալը պայմանավորեց Կոնգրեսի նպատակները վերագնահատելու և վերաձևակերպելու անհրաժեշտությունը, այդ թվում՝

  • աջակցությունը տեղական և տարածքային արդյունավետ գործող իշխանության մարմինների ստեղծմանը Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններում՝ հատկապես նոր ժողովրդավարական երկրներում,
  • տեղական և տարածքային ժողովրդավարության իրավիճակի ուսումնասիրությունը Եվրոպայի խորհրդի անդամ և անդամակցության թեկնածու պետություններում,
  • տեղական և տարածքային ժողովրդավարության գործընթացին իրենց արդյունավետ մասնակցությունն ունենալու քաղաքացիների ձգտումներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ նախաձեռնությունների զարգացումը,
  • տեղական և տարածքային իշխանության մարմինների շահերի պաշտպանությունը՝ այդ ոլորտում համաեվրոպական քաղաքականության մշակման համար,
  • տարածքային և անդրսահմանային համագործակցության խթանումը՝ ի բարօրություն խաղաղության, հանդուրժողականության և կայուն զարգացման,
  • տեղական և տարածքային ընտրությունների անցկացման դիտարկումը:

Կառուցվածքը

Մշտադիտարկում

Ընտրությունների դիտարկում

Արժանահիշատակ ամսաթվեր

1957 թվական` Տեղական իշխանությունների առաջին համաժողով
1985 թվական` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիա
1994 թվական` Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների մշտական համաժողովը դարձավ ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես
2007 թվական` Կոնգրեսի նոր կանոնադրության ընդունում
2011 թվական` ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունում է Կոնգրեսի նոր կանոնադրությունը