Միջազգային ՀԿ-ների համաժողով

Եվրոպայի խորհրդի Միջազգային հասարակական կազմակերպությունների համաժողով
Ավելի քան 50 տարի եվրոպական ժողովրդավարության կենտրոնում
Քաղաքացիական հասարակության ձայնը Եվրոպայի խորհրդում լսելի է Միջազգային հասարակական կազմակերպությունների (ՄՀԿ) շնորհիվ: 1952 թվականին ՄՀԿ-ներին խորհրդատվական կարգավիճակ տալուց հետո Եվրոպայի խորհուրդն ավելի սերտ հարաբերություններ է ձևավորել ՀԿ-ների հետ` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: 2003 թվականին մասնակցային կարգավիճակի ձեռքբերումը հնարավորություն է տվել ՄՀԿ-ներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Եվրոպայի խորհրդի քաղաքականության մշակման և աշխատանքային ծրագրի մեջ, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների տարբեր միությունների միջև:
Եվրոպայի խորհրդի ՄՀԿ-ների համաժողովը
Ավելի քան 400 ՄՀԿ-ներ ունեն մասնակցային կարգավիճակ, և 2005 թվականից ի վեր կազմում են ՄՀԿ-ների համաժողով, որը քաղաքացիական հասարակության հենասյունն է Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ ունեցած Եվրոպայի խորհրդի քննարկումներում: Այս կարգավիճակի միջոցով Եվրոպայի խորհուրդը ՄՀԿ-ներին ընդգրկում է միջկառավարական միջոցառումներում և խրախուսում է խորհրդարանի ու տեղական և տարածաշրջանային իշխանությունների անդամների միջև երկխոսությունը հասարակության առջև դրված խնդիրների վերաբերյալ: ՄՀԿ-ների համաժողովն այժմ Եվրոպայի խորհրդի հաստատություն է:
ՄՀԿ-ների համաժողովի լիազորությունները (մանդատը)
ՄՀԿ-ների համաժողովը Եվրոպայի խորհրդում մասնակցային կարգավիճակ ունեցող ՄՀԿ-ներին ներկայացնող հիմնական մարմինն է և որպես այդպիսին իրականացնում է գործունեություն, որն անհրաժեշտ է Եվրոպայի խորհրդի քննարկումներում իր մասնակցության համար` երաշխավորելով, որ մասնակցային կարգավիճակը ճշգրիտ է և աջակցելով քաղաքացիական հասարակությանը հաստատել իր քաղաքական դերը Եվրոպայի խորհրդում: Այն որոշումներ է կայացնում քաղաքական ուղղվածության վերաբերյալ, ինչպես նաև սահմանում և ընդունում է գործողությունների ծրագրեր:
ՄՀԿ-ների համաժողովը հանդիպում է Ստրասբուրգում տարին երկու անգամ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կանոնավոր նիստերի ժամանակ:
ՄՀԿ-ների համաժողովը ղեկավարում է նախագահը, որի ընտրությունները տեղի են ունենում երեք տարին մեկ անգամ:
Մանրամասն ՄՀԿ-ների նախագահի մասին
Եվրոպայի խորհրդի հարաբերությունները ՀԿ-ների հետ.
I. Միջազգային ՀԿ-ների (ՄՀԿ-ների) հետ հարաբերությունները. պահպանում է Եվրոպայի խորհրդի օրինական կապը ՀԿ-ների հետ` մասնակցային կարգավիճակ ուեցող ՀԿ-ների միջոցով, որոնք կազմում են ԵԽ ՄՀԿ-ների համաժողովը: Այս կարգավիճակի օգնությամբ ՄՀԿ-ներն այժմ ակտիորեն մասնակցում են ԵԽ որոշումների ընդունման գործընթացին, ինչպես նաև ծրագրերի իրականացմանը` եվրոպացիների ակնկալիքներին համապատասխան:
II. Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ և գործընկեր ՀԿ-ների հետ ծրագրեր. քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները և համագործակցության ծրագրերի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը բազմակարծիք ժողովրդավարության պայմաններում, մասնավորապես բարելավել հարաբերությունները ՀԿ-ների եւ պետական մարմինների միջև:
Գործընկեր ՀԿ-ների հետ իրականացվող ծրագրերի մասին մանրամասն տեղեկությունների համար տես Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ կայքէջը