Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը

Հայաստան (Երկրի նկարագիր)
Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին 2001թ. հունվարի 25-ին:
Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է 2013թ. մայիս-նոյեմբեր ամսիներին:
Հայաստանի անդամակցության մասին մանրամասները
Նախարարների կոմիտե
Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմինն է: Սա և՛ կառավարական մարմին է, որի շրջանակներում իրավահավասար հիմունքներով քննարկվում են եվրոպական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման ազգային մոտեցումները, և՛ կոլեկտիվ համահավաք, որտեղ ձևավորվում են վերոնշյալ խնդիրների համընդհանուր եվրոպական լուծումները: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները և վերահսկում է անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։
Հայաստանի նախագահությունը Նախարարների կոմիտեում
Խորհրդարանական վեհաժողով
Վեհաժողովը պարբերաբար վերահսկում է, թե ինչպես են անդամ պետությունները կատարում իրենց պարտավորությունները, և թե որքանով են իրենց ներպետական ռազմավարական ծրագրերը համապատասխանում ստանձնած պարատականություններին:
Խորհրդարանական վեհաժողովը և Հայաստանը
Համազեկուցողների այցը Հայաստան
Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրես
Մոնիտորինգը կարևոր հիմք է հանդիսանում անդամ պետությունների իշխանությունների հետ տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության խնդիրների շուրջ կառուցողական քաղաքական երկխոսության, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացմանը հետևելու համար:
Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգային զեկույցներ
Համագործակցություն Հայաստանի հետ
Կոնգրեսը պարբերաբար դիտորդություն է իրականցանում տեղական և/կամ տարածաշրջանային ընտրությունների ժամանակ:
Դիտորդություն ընտրությունների ժամանակ
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան 2002թ. ապրիլի 26-ին:
Մարդու իրավունքների հանձնակատար
Հանձնակատարը պաշտոնական այցերով Հայաստանում է եղել 2007, 2008 և 2011թթ.: Որպես անկախ հաստատություն` նրա մանդատի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների մասին տեղեկացվածության և դրանց նկատմամբ հարգանքի խթանումը: