Տարածաշրջանային ծրագրեր

Եվրոպայի խորհուրդ/Եվրոպական միություն
Արևելյան գործընկերության երկրների համար
Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ)
Եվրոպական Միությունը և Եվրոպայի խորհուրդը համատեղ աշխատում են իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, բազմակարծիք ժողովրդավարության արժեքները Եվրոպայում և հարևան երկրներում խթանելու ուղղությամբ։
2014 թվականին երկու կազմակերպությունները տվեցին ընդհանուր նախաձեռնության՝ Համագործակցություն հանուն լավ կառավարման ծրագրի մեկնարկը, որի նպատակն է Արևելյան Գործընկերության երկրներից յուրաքանչյուրին տրամադրել տվյալ երկրի առանձնահատկությունները հաշվի առնող աջակցություն՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում ազգային օրենսդրությունը և գործելակերպը եվրոպական չափանիշներին համաձայնեցնելու համար։
Ծրագիրը 2 հաջորդական փուլով է իրականացվում․ 1-ին փուլն ընդգրկում է 2015-2018 թվականները, իսկ 2-րդը՝ 2019-2021-ը։ 2017թ․-ից սկսած ծրագիրը տրամադրում է իրավական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, որպեսզի Արևելյան Գործընկերության երկրներն իրականացնեն արդյունավետ բարեփոխումներ՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի նշված ոլորտների չափանիշներին, ինչպես նաև նպաստելով ԵՄ 2020 թիրախային արդյունքներին հասնելուն։
1-ին փուլի ընթացքում զգալի առաջընթաց է նկատվել անկախ հակակոռուպցիոն մարմինների ստեղծման և արդարադատության բարեփոխումների հարցերում։ 2-րդ փուլի նպատակն է ամրապնդել ձեռքբերված արդյունքները և քաղաքացիներին տրամադրել ավելի արդյունավետ և որակյալ ծառայություններ։
Այս նպատակին հասնելու համար իրականացվում են մի շարք գործողություններ՝ օրենսդրական փոփոխություններ, կոնֆերանսներ, սեմինարներ, աշխատանքային խմբեր և դասընթացներ, որոնք վարում են Եվրոպայի խորհրդի աշխատակազմն ու միջազգային փորձագետները։
Արդարադատության բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը Արևելյան Գործընկերության երկրներին հնարավորություն կտան բարձրացնել պետության նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը, նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանը և ստեղծել ներդրումների համար նպաստավոր պայմաններ։
ԳԼԿ Երկկողմանի ծրագրեր
- Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում
- Աջակցություն դատական բաեփոխումների իրականացմանը․
ԳԼԿ Տարածաշրջանային ծրագրեր
- Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցների ամրապնդում
- Փաստաբանի մասնագիտության խթնումը Եվրոպական չափանիշներին համապատասխան
- Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար ոչ դատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով
- Կանանց համար արդարադատության մատչելիություն՝ Ստամբուլյան կոնվենցիայի և գենդերային հավասարության եվրոպական այլ չափանիշների պահպանում



