Back 17.10.2013 - Կրթության նախարարների տարածաշրջանային համաժողով

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, ս.թ. հոկտեմբերի 17-18-ը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին նվիրված կրթության նախարարների տարածաշրջանային համաժողով: Այն համատեղ կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Եվրոպայի խորհրդի և Ուսանողների եվրոպական միության կողմից: Համաժողովին մասնակցում են Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի և Վրաստանի պատվիրակությունները:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն որակավորումների ազգային շրջանակները՝ ներդրման մարտահրավերները, ուղղությունները, համադրելիությունը Եվրոպական որակավորումների շրջանակին, ինչպես նաև ուսանողների մասնակցությունը բարձրագույն կրթության կառավարմանը:

Հանդիպման մասնակիցներին կողջունի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հանդիպման ավարտին նախատեսվում է համատեղ հռչակագրի ընդունում: