Back 12.11.2013 - Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Նախագահությունը աջակցում է «Ոչ` առցանցում ատելություն սերմանող ելույթներին» շարժումը

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Նախագահությունը աջակցում է «Ոչ` առցանցում ատելություն սերմանող ելույթներին» շարժումը

Ստրասբուրգ, 12 նոյեմբերի, 2013թ․ - Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Նախագահությունը ողջունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած «Ոչ` առցանցում ատելություն սերմանող ելույթներին» շարժումը և աջակցել դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները: Շարժման տեսանելիությունը բարձրացնելու նպատակով Նախագահությունը առանձնահատուկ կարևորեց այս շարժումը ԵԽ-ում ՀՀ Նախագահության շրջանակներում անցկացված «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի ընթացքում և կոչ արեց ներկաներին խրախուսել շարժման տարածումը Եվրոպայի Խորհրդի ողջ տարածքում:

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատտաինի Դրագոնին նոյեմբերի 7-ին Ստրասբուրգում պաշտոնապես բացեցին «Ոչ ատելությանը» խորհրդաժողովը (լրացուցիչ տեղեկատվություն): 

Նոյեմբերի 8-ին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Եվրոպայի Խորհրդի միջև կնքված համաձայնագրով ՀՀ կառավարության կողմից 15.000 եվրո կամավոր հատկացումը կուղղվի «Ատելության դեմ երիտասարդների պայքարը կիբեռտարածքում» ծրագրի իրագործմանը։