Սեքսիզմ.
Նկատիր:
Անվանիր։
Դադարեցրու։
#ԴադարեցրուՍեքսիզմը
#Եսնույնպես
 

Սեքսիզմ է համարվում ցանկացած արտահայտություն (գործողություն, բառ, պատկեր կամ ժեստ), որի հիմքում ընկած է այն գաղափարը, թե որոշ անձինք, առավել հաճախ՝ կանայք, ավելի ցածրակարգ են իրենց սեռով պայմանավորված։

 

Սեքսիզմը վնասակար է։
Այն առաջացնում է անարժանության
զգացում, հանգեցնում է ինքնագրաքննության,
խուսափողական ռազմավարությունների
որդեգրման, վարքագծի փոփոխման և
առողջության վատթարացման։ Սեքսիզմը
համարվում է գենդերային անհավասարության
հիմքը։ Այն անհամաչափորեն է ազդում կանանց
և աղջիկների վրա:

 

Սեքսիզմ գոյություն ունի կյանքի բոլոր բնագավառներում

 

Կին լրագրողների 63%-ն առերեսվել են բանավոր վիրավորանքի

 

Կանայք մոտ երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում կենցաղային չվճարվող աշխատանքի վրա, քան տղամարդիկ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պետություններ

 

Կանանց 80%-ը նշել են, որ աշխատավայրում առերեսվել են այնպիսի երևույթների, ինչպիսիք են «մենսփլեյնինգը» (անգլ.՝ «mansplaining») և «մենթերափթինգը» (անգլ.՝ «manterrupting»)

 

Տղամարդիկ ներկայացնում են Եվրոպայում նորությունների աղբյուրների և լրատվական ռեպորտաժների 75% -ը

 

Միացյալ Թագավորությունում հետազոտված 16-ից 18 տարեկան աղջիկների 66%-ը դպրոցում ականատես են եղել կամ անձամբ բախվել են սեքսիստական խոսելաձևի

 

Ամստերդամում կանանց 59%-ն հայտնել են, որ փողոցում իրենց այս կամ այն կերպ հետապնդել կամ անհանգստացրել են, այսինքն՝ ենթարկել են «հարասմենթի»՝ ոտնձգության

 

Ֆրանսիայում հարցված երիտասարդ կանանց 50%-ը վերջին շրջանում բախվել է սեռով պայմանավորված անարդարության կամ նվաստացման

 

Սերբիայում հետազոտությունները ցույց են տալիս, որ բիզնեսի շրջանակներում կանանց 76%-ին լուրջ չեն վերաբերվում, նույնը հնարավոր չէ ասել տղամարդկանց մասին:

 

Բռնությունը երբեմն սկիզբ
է առնում կատակից

Սեքսիզմի առանձին դրսևորումները
կարող են վտանգավոր չթվալ, սակայն
իրականում դրանք ստեղծում են
ահաբեկման, վախի և անապահովության
մթնոլորտ։ Այն կարող է խթանել բռնության
ընդունմանը հատկապես կանանց և աղջիկների դեմ։

 

Այս է պատճառը, որ Եվրոպայի խորհուրդը որոշել է միջոցներ ձեռնարկել՝ ընդունելով սեքսիզմի կանխարգելմանը և դրա դեմ պայքարին նվիրված հանձնառություն։

 
 
 

Սեքսիզմի հետևանքները կրողներն
հիմնականում կանայք են։ Այն կարող
է նաև ազդել տղամարդկանց և տղաների
վրա, երբ նրանք չեն համապատասխանում
կարծրատիպային գենդերային դերերին:

 

Սեքսիզմի բացասական ազդեցությունն ավելի
ծանր կարող է լինել որոշ կանանց և տղամարդկանց
համար՝ պայմանավորված վերջիններիս էթնիկ
պատկանելիությամբ, տարիքով, հաշմանդամությամբ,
սոցիալական ծագմամբ, կրոնով, գենդերային ինքնությամբ,
սեռական կողմնորոշմամբ կամ այլ գործոններով։

 

Սեքսիզմն ավելի շատ թիրախավորում է կանանց որոշ խմբերի, օրինակ՝ երիտասարդ
կանանց, քաղաքական գործիչների, լրագրողների կամ հասարակական գործիչների։

 
%-ը

Խորհրդարաններում պատգամավոր ընտրված կանանց 58%-ը սոցիալական ցանցերում ենթարկվել են սեքսիստական հարձակումների։

 

Նկատիր: Անվանիր։ Դադարեցրու։

 

Խոսք և հաղորդակցություն

Սեքսիզմի օրինակներ խոսքի և հաղորդակցության մեջ.

Արական սեռի ընհանրացված կիրառությունը բանախոսի կողմից (անորոշ անձի մասին խոսելիս արական սեռի դերանուններ օգտագործելը[1])։ Հրապարակման գլխավոր էջին միայն տղամարդկանց պատկերելը։ Կնոջն իր մասնագիտության պատճառով արական եզրույթով նկարագրելը։ Հանրային իրազեկման քարոզարշավում մերկ պատկերների անտեղի օգտագործելը։ Գովազդը, որում տղամարդը կնոջը ցույց է տալիս, թե ինչպես է պետք օգտվել լվացքի մեքենայից։

[1] Հատկապես՝ այն լեզուներում, որոնցում երրորդ դեմքի արական և իգական սեռերի դերանունները տարբերակված են։

Ինչո՞ւ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Խոսքը և հաղորդակցությունն էական նշանակություն ունեն, քանի որ դրանք տեսանելի կամ անտեսանելի են դարձնում մարդկանց ինչպես նաև ճանաչում կամ նսեմացնում են նրանց ներդրումը  հասարակական կյանքում։ Մեր խոսելաձևն ազդում է մեր մտածելակերպի վրա, իսկ մեր մտածելակերպը՝ մեր գործողությունների։ Ոչ զգայուն կամ խտրական խոսքը ամրապնդում է սեքսիստական վերաբերմունքը և վարքագիծը։

Ինչպե՞ս կանխել այն։

Խառը լսարանին դիմելիս խոսքի մեջ օգտագործե՜ք թե՜ իգական սեռը, թե՜ արականը։ Վերանայե՜ք հանրային հաղորդակցությունը՝ համոզվելու համար, որ դրանում օգտագործված բառերը և պատկերները գենդերազգայուն են։ Գենդերազգայուն հաղորդակցությանը նվիրված ձեռնարկներ պատրաստե՜ք տարբեր լսարանների համար։ Աջակցե՜ք այս ոլորտում կատարվող հետազոտություններին։

Լրատվամիջոցներ, համացանց և սոցիալական ցանցեր՝

Սեքսիզմի օրինակներ լրատվամիջոցներում.

Կանանց սեքսուալ պատկերումը լրատվամիջոցներում։ Միայն տղամարդկանց մասնակցությամբ ընթացող հեռուստահաղորդումներ։ Կանանց նկատմամբ բռնությունը լուսաբանելիս՝ լրատվամիջոցների կողմից տուժածին մեղադրելը։, Լրագրողները, առավել հաճախ կանայք, սոցիալական ցանցերում մեկնաբանություններ են ստանում իրենց արտաքին տեսքի վերաբերյալ, այլ ոչ թե՝ իրենց կողմից լուսաբանված հիմնախնդիրների։  Համացանցային հավելվածները որոշ աշխատանքային գովազդներ են ուղարկում տղամարդկանց միայն այն պատճառով, որ ալգորիթմները կառուցված են խտրական ձևերով:

Ինչո՞ւ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Երեխաները և այլք լրատվամիջոցներում «ռմբակոծվում» են սեքսիստական ուղերձներով, որոնք նրանց վրա ևս թողնում են որոշակի ազդեցություն։ Այդ ուղերձները սահմանափակում են նրանց կողմից կյանքում կատարվող ընտրությունները։ Վերջիններս այնպիսի տպավորություն են ստեղծում, թե տղամարդիկ են գիտելիքի և իշխանության պահապանները, իսկ կանայք ընդամենը օբյեկտ են, ում արտաքին տեսքի մասին անկաշկանդ մեկնաբանություններ անելը ընդունելի է։ Սեքսիզմն համացանցում կանանց դուրս է մղում առցանց տիրույթից։ Սեքսիզմն համացանցում կարող է շատ իրական վնաս պատճառել։ Որևէ մեկին համացանցում ծաղրելը կամ վիրավորելը մշտապես պահպանվում է թվային ոլորտում, ինչը կարող է հետագայում տարածվել և, այն գրեթե հնարավոր չէ ջնջել:

Ինչպե՞ս կանխել այն։

Կիրառել օրենսդրություն լրատվամիջոցներում գենդերային հավասարության ապահովման համար։ Լրատվամիջոցների և հաղորդակցության մասնագետներին ուսուցանել գենդերային հավասարության թեմաներով։ Ապահովել կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը և բազմազան և ոչ կարծրատիպային դերերի վերագրումը լրատվամիջոցներում։ Աջակցել այնպիսի գովազդների, որոնք բարձրացնում են գենդերային կարծրատիպերի մասին իրազեկվածությունը և նպաստում են դրանց հաղթահարմանը, այլ ոչ՝ թե՝ամրապնդմանը։ Թվային «գրագիտության» դասընթացների կազմակերպում հատկապես երեխաների և երիտասարդների համար։ Օրենսդրությամբ սահմանել և քրեականացնել

սեքսիստական ատելության խոսքը, այդ թվում՝ համացանցում։ Մասնագիտացված ծառայություններ տրամադրել, որոնք իրենց խորհուրդներով կօգնեն պայքարել համացանցում տեղի ունեցող սեքսիզմի դեմ։

Աշխատավայր

Սեքսիզմի օրինակներ աշխատավայրում.

Երեխաներ ունեցող կանանց համար մասնագիտական առաջխաղացման հնարավորություններից ոչ պաշտոնապես զրկելու գործելակերպը։ Հանդիպումների ընթացքում կանանց արհամարհելը, նրանց մտքերը յուրացնելը կամ նրանց լռեցնելը։ Կնոջը չհամարելով հեղինակավոր՝ ղեկավար պաշտոնի համար տղամարդուն նախընտրելը։ Արտաքին տեսքի կամ հագուստի մասին անտեղի մեկնաբանություններ անելը (որոնք կասկածի տակ են դնում կնոջ մասնագիտական ունակությունները)։ Խնամատարի գործառույթներ ստանձնող տղամարդու վերաբերյալ նվաստացնող արտահայտություններ իրականացնելը։ «Մենսփլեյնինգը»։

Ինչո՞ւ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Սեքսիզմն աշխատավայրում նվազեցնում է տուժածների գործունեության արդյունավետությունը և խմբի լիարժեք անդամ լինելու զգացողությունը։ Սեքսիզմի միջոցով մարդկանց լռեցնելը նշանակում է, որ գաղափարները կամ տաղանդն անուշադրության են մատնվում կամ թերօգտագործվում են։ Նսեմացնող մեկնաբանություններն ահաբեկող/ճնշող մթնոլորտ են ստեղծում նման երևույթների առերեսվող անձանց համար՝ ի վերջո հանգեցնելով բռնության/ոտնձգության։Տուժածների մոտ կարող է տագնապայնություն ձևավորվել, որի արդյունքում նրանքավելի հակված են պոռթկումների և դեպրեսիայի դրսևորումների։ Ընդհանուր առմամբ, սեքսիզմի պատճառով նվազում են  սեքսիզմից տուժած անձանց աշխատավարձերը և ունեցած հնարավորությունները։

Ինչպե՞ս կանխել այն։

Ընդունել և կիրառել վարքագիծ սահմանող կանոնագրքեր և ուսուցման միջոցով կանխել սեքսիստական վարքագիծը։ Ներդնել բողոքարկման մեխանիզմներ, կարգապահական միջոցառումներ և աջակցման ծառայություններ։ Ղեկավարները պետք է նշեն և ի ցույց դնեն սեքսիզմի դեմ պայքարելու իրենց վճռականությունը։

Հանրային ոլորտ

Սեքսիզմի օրինակներ հանրային ոլորտում.

Քաղաքական գործիչների, առավել հաճախ՝ կին քաղաքական գործիչների սեքսուալության մասին կամ նրանց արտաքին տեսքի կամ ընտանեկան կարգավիճակի մասին մեկնաբանություններ անելը, այդ թվում՝ խորհրդարաններում։ Հանրային ծառայություններ տրամադրողների կողմից ծառայություններից օգտվողների սեռական կողմնորոշման կամ արտաքին տեսքի մասին մեկնաբանություններ անելը։ Հանրային աշխատավայրում (օրինակ՝ հիվանդանոցի բուժաշխատողների սենյակում) սեքսիստական պատկերները կամ, օրինակ, մերկ կանանց նկարներ փակցնելը։ Կանանց արտաքին տեսքի մասին մեկնաբանություններ անելը հանրային տարածքներում, այդ թվում՝ հասարակական տրանսպորտում։

Ինչո՞ւ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հանրային ոլորտը պարտավոր է առաջնորդելօրինակ ծառայելով։ Սեքսիզմը, լայն տարածում ունենալով խորհրդարաններում, սահմանափակում է թե՜ ընտրված պաշտոնատար կանանց, թե՜ աշխատակազմում աշխատող կանանց հնարավորությունները և ազատությունները։ Սեքսիզմը խաթարում է հանրային ծառայությունների հավասար հասանելիությունը։ Սեքսիզմն հանրային ոլորտում սահմանափակում է կանանց տեղաշարժի ազատությունը։ Սեքսիզմը կարող է բռնության հանգեցնել։ Այն բռնության միջավայր է ձևավորում, որը կանանց թույլ չի տալիս լիարժեքորեն մասնակցել հասարակական կյանքին։

Ինչպե՞ս կանխել այն։

Վերապատրաստել աշխատակազմին։ Ընդունել վարքագիծ սահմանող կանոնագրքեր, բողոքարկման մեխանիզմներ, կարգապահական միջոցառումներ և աջակցման ծառայություններ։ Իրականացնել իրազեկվածության բարձրացման արշավներ, մասնավորապես՝ տարածել սեքսիզմի էությունը բացատրող գործիքակազմեր կամ ցուցանակներ փակցնել հանրային վայրերում։ Ապահովել հավասակշռություն որոշումների ընդունման գործընթացներում ։ Խրախուսել այս խնդրի վերաբերյալ հետազոտությունները և տվյալների հավաքագրումը։

Արդարադատության ոլորտ

Սեքսիզմի օրինակներ արդարադատության համակարգում.

Դատավորն անուղղակիորեն հասկացնում է սեռական բռնությունից տուժած անձին, որ վերջինս «ինքն էր դա ուզում»։ Իրավաբանը մեկնաբանություն է անում գործընկերուհու արտաքին տեսքի վերաբերյալ։ Ոստիկանը լուրջ չի վերաբերվում կնոջ նկատմամբ բռնության մասին մեղադրանքին կամ թերագնահատում է դրա  լրջությունը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Նման վարքը կարող է հանգեցնել նրան, որ տուժածները հրաժարվեն բողոքարկելուց։ Անվստահություն կձևավորվի արդարադատության համակարգի նկատմամբ։ Դրանք կարող են հանգեցնել ապատեղեկացված դատողությունների ։ Այդպիսի վարքը նվաստացնում է կանանց և կարող  կնոջը բացառել իրավաբանական մասնագիտություններից:

Ինչպե՞ս կանխել այն։

Իրականացնել կանանց համար արդարադատության հավասար հասանելիության քաղաքականություն։ Վերապատրաստել իրավաբաններին և իրավապահ համակարգի մասնագետներին։ Իրազեկվածության բարձրացման արշավների միջոցով վերացնել կարծրատիպերի կիրառությունը դատական համակարգում։ Դատական ակտերն իրականացնողներին ապահովել մասնագիտական բազայով, որը հիմնված կլինի փաստերի, մեղադրյալի վարքագծի և գործի հանգամանքների վրա, այլ ոչ թետուժածի հագուստի։

Կրթություն

Սեքսիզմի օրինակներ կրթության մեջ.

Կանանց/տղամարդկանց, տղաների/աղջիկների կարծրատիպային պատկերներ պարունակող դասագրքերի տարածում։ Կին գրողների, պատմական կամ մշակութային գործիչների բացակայությունը դասագրքերում։ Մասնագիտության և կրթության վերաբերյալ կազմակերպվող խորհրդատվության շրջանակներում աղջիկներին մասնագիտության կամ ուսուցման ոչ կարծրատիպային ընտրություններից հետ պահելը։ Ուսուցիչների կողմից մեկնաբանություններ անելը աշակերտների/ուսանողների/այլ ուսուցիչների արտաքին տեսքի վերաբերյալ։ Աղջիկների սեքսուալության մասին մեկնաբանություններ անելը։ Սոցիալական նորմերին չհամապատասխանող աշակերտների/ուսանողների նկատմամբ այլ աշակերտների/ուսանողների կամ կրթության ոլորտի մասնագետների կողմից հոգեբանական ճնշում գործադրելը Սեքսիստական այդպիսի վարքագծին հակադարձելու համար բավարար իրազեկվածության/ընթացակարգերի/արձագանքի բացակայությունը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Կրթության բովանդակությունը և կրթական մասնագետների վարքագիծը լրջագույն ազդեցություն ունեն մարդկանց ընկալումների և պահվածքի վրա։ Սեքսիզմի մթնոլորտը կրթական հաստատություններում բացասաբար է ազդում աշակերտների/ուսանողների առաջադիմության վրա։ Սեքսիզմը կրթության ոլորտում կարող է սահմանափակել անձի ապագա մասնագիտական  և ընդհանրապես կյանքում կատարվողընտրությունները։

Ինչպե՞ս կանխել այն։

Կիրառել կրթության ոլորտում գենդերային հավասարության քաղաքականություն և օրենսդրություն։ Վերանայել դասագրքերը՝ դրանցում բացառելով սեքսիզմի դրսևորումներ և կանանց և տղամարդկանց պատկերելով ոչ կարծրատիպային դերերում։ Ապահովել կին գիտնականների, արվեստագետների, մարզիկների, առաջնորդների և քաղաքական գործիչների պատկերումը դասագրքերում և կրթական ծրագրերում։ Դասավանդել կանանց պատմություն։ Ապահովել բողոքարկման մեխանիզմների հասանելիությունը։ Դասավանդել գենդերային հավասարության, ինչպես նաև սեռական հարաբերությունների մասին (այդ թվում՝ հաշվի առնել համաձայնությունը և անձնական սահմանները)։ Կրթության ոլորտի մասնագետներին դասընթացների միջոցով բացատրել, թե ինչ է չգիտակցված կողմնակալություն։

Մշակույթ և սպորտ

Սեքսիզմի օրինակներ մշակույթի և սպորտի ոլորտներում.

Կին մարզիկները լրատվամիջոցների կողմից պատկերվում են ըստ իրենց ընտանեկան կարգավիճակի, այլ ոչ թե իրենց հմտությունների և ուժեղ կողմերի։ Նվազեցվում է կանանց մարզական նվաճումների նշանակությունը։ Նսեմացվում են «կանացի» մարզաձևերով զբաղվող տղամարդիկ։ Սեքսուալ հագուստ կրող կանայք՝ որպես մարզական կամ մշակութային միջոցառումների «զարդարանք» են ընկալվում։ Կանանց գործերը բացակայում են արվեստի ցուցադրություններում։ Կինոյում կանանց նշանակալից դերերի սակավաթվությունը և առավել տարեց դերասանուհիների համար նախատեսված դերերը գրեթե իսպառ բացակայում են։ Ֆինանսավորման սղությունն այնպիսի ֆիլմերի արտադրության համար , որոնցում գլխավոր դերը վերապահված է կանանց։ Կանանց արվեստի դրսևորման համար բավարար ռեսուրսներ չտրամադրելը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Թե՜ մշակույթը, թե՜ սպորտն ազդում են մարդկանց վերաբերմունքի ձևավորման վրա։ Եթե կանայք և տղամարդիկ կարծրատիպային ձևով պատկերվեն, ապա դա կամրապնդի գենդերային կարծրատիպավորումը։ Երբ նշյալ ոլորտներում հիմնականում տղամարդիկ են տեսանելի, ապա դա ազդում է երեխաների և երիտասարդների կողմից կանանց որպես արվեստի գործիչներ կամ մարզիկներ ընկալելու պատրաստակամության վրա և սահմանափակում է նրանց համար ընդօրինակելի կերպարների հնարավոր շրջանակը։ Գենդերային կարծրատիպերը սահմանափակում են կանանց/տղամարդկանց և աղջիկների/տղաների ընտրության հնարավորությունը՝ ստիպելով զբաղվել այն մարզաձևերով, որոնք չեն համարվի «կանացի» կամ «առնական». այլ կերպ ասած՝ այն հանգեցնում է «ինքնագրաքննության»։ Մշակույթի և սպորտի մեջ սեքսիզմի պատճառով նվազում են սեքսիզմից տուժածանձանց թե՜ աշխատավարձերը, թե՜ հնարավորությունները։

Ինչպե՞ս կանխել այն։

Ձեռնարկել միջոցառումներ խրախուսելու կանանց ստեղծագործական աշխատանքը և ներառելու մշակույթի և սպորտի քաղաքականությունների մեջ գենդերային բաղադրիչը (հատուկ կրթաթոշակներ, ցուցահանդեսներ, վերապատրաստման դասընթացներ, տարածքի/աշխատավայրերի տրամադրում)։ Ապահովել կանանց՝ սպորտի և արվեստի ոլորտում ավելի լիարժեք և բովանդակային լուսաբանումը լրատվամիջոցներում։ Քաջալերել հովանավորներին, որպեսզի նրանք աջակցեն կանանց արվեստի գործերին և նրանց ներկայությանը տարբեր մարզաձևերում։ Ընդունել սեքսիստական վարքը կանխարգելող կանոնագրքեր՝ դրանցում ներառելով դրույթներ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներում կարգապահական վարույթներ իրականացնելու մասին։ Սպորտի և մշակույթի առաջատար գործիչներին քաջալերել, որպեսզի նրանք հրապարակավ ելույթ ունենան՝ դատապարտելով սեքսիզմը։ Իրականացնել սպորտում բռնությունը դատապարտող  և սեքսիստական ատելության խոսքը դատապարտող արշավներ։

Մասնավոր կյանք

Սեքսիզմի օրինակներ մասնավոր կյանքում.

Կանայք տղամարդկանցից ավելի շատ են կատարում չվճարվող (խնամքի և կենցաղային) աշխատանքներ, օրինակ՝ խնջույքից հետո միայն կանայք են մասնակցում ամանները լվանալու գործընթացին։ Սեքիստական կատակների առկայությունը ընկերական շրջապատում ։ Աղջիկներին և տղաներին կանոնավոր կերպով «կանացի» կամ «առնական» խաղալիքներ տրամադրելը։ Տղաներին խրախուսելը, որ վազեն և ռիսկերի գնան, իսկ աղջիկներին՝,որ հեզ և հնազանդ լինեն։ Այսպիսի արտահայտություններ օգտագործելը. «Աղջկա պես է վազում», կամ «դե տղաները տղայություն պետք է անեն»։

Ինչո՞ւ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Չվճարվող աշխատանքը բացասաբար է ազդում աշխատաշուկայում կանանց ներկայացվածության, կանանց տնտեսական անկախության և մարզական և ժամանցային միջոցառումներին կանանց մասնակցության վրա։ Խաղալիքները (օրինակ՝ փոքրիկ խոհանոցը կամ կոնստրուկտորային խաղը)ազդում են գենդերային դերերի, ինչպես նաև՝ կրթության կամ մասնագիտության համար ապագայում կատարվող ընտրությունների վրա։ Սեքսիստական կատակները կարող են ահաբեկել և լռեցնել մարդկանց, ինչպես նաև՝ խրախուսել սեքսիստական վարքագծի դրսևորումները ։

Ինչպե՞ս կանխել այն։

Իրազեկվածության բարձրացման միջոցառումների և հետազոտությունների իրականացում՝ նվիրված չվճարվող աշխատանքի հետևանքներին և կանանց և տղամարդկանց միջև չվճարվող աշխատանքը հավասար կիսելուն։ Անձնական և աշխատանքային կյանքն համադրելու մեխանիզմներ, որոնք հասանելի կլինեն բոլորին։ Սեռով պայմանավորված ոչ կարծրատիպային խաղալիքների խրախուսումը։ Խրախուսել կենցաղային պարտականությունների կատարման մեջ թե՜ տղաների, թե՜ աղջիկների հավասար մասնակցությունը ։ Խաղալու, բացահայտելու և սեփական «ես»-ը գտնելու ազատությունը և հնարավորությունների տրամադրումը ոչ միայն տղաներին, այլ և՝ աղջիկներին: