Back Կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ երկօրյա առցանց դասընթաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մասնագետների համար

Կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ երկօրյա առցանց դասընթաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մասնագետների համար

2022 թվականի մարտի 24-25-ին տեղի ունեցավ կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա առցանց դասընթացը ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» աշխատակիցների համար։ Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» խնդրանքով և նպատակ ուներ բարձրացնելու իրազեկվածությունը կենսաբժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների եվրոպական չափանիշների վերաբերյալ և նպաստելու կենտրոնի անձնակազմի կարողությունների հզորացմանը, որը թույլ կտա նրանց կիրառել այդ սկզբունքներն իրենց ամենօրյա աշխատանքում:

Դասընթացի մեկնարկին ներկայացվեցին Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագիրը և Եվրոպայի խորհրդի առցանց HELP դասընթացը՝ որպես ինքնուսուցման եզակի գործիք:

Դասընթացի շրջանակներում «Պացիենտի իրազեկված համաձայնություն», «Բժշկական գաղտնիք», «Կենսաբժշկական հետազոտություններ», «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» և «Բիոէթիկայի հարցերի, ինչպես նաև COVID-19-ի կապակցությամբ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի ակնարկ» թեմայով բովանդակային զեկույցներով հանդես եկան «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի միջազգային և ազգային առաջատար փորձագետները։

Զեկույցներն ուղեկցվեցին թեմաների վերաբերյալ ակտիվ քննարկումներով, ինչպես նաև համեմատականներ անցկացվեցին ոլորտում գործող ՀՀ օրենսդրության հետ։

Դասընթացը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում։

24-25 մարտի 2022 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page