Back Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթաց լրագրողների համար

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթաց լրագրողների համար

2022 թվականի ապրիլի 26-ին Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ լրագրողների համար նախատեսված կարողությունների զարգացման դասընթաց՝ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ։ Դասընթացը նվիրված էր ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատված բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների ներկայացմանը և նպատակ ուներ առողջապահական ոլորտը լուսաբանող լրագրողներին ապահովել կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ անհրաժեշտ հմտություններով` իրենց ամենօրյա պրակտիկայում կիրառելու համար:

Դասընթացի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը և ՀՀ առողջապահության նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Քրիստինա Գյուրջյանը։

«Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովների հիմնական սկզբունքները», «Բուժաշխատողների էթիկայի կանոնների հիմնական սկզբունքները» և «Առողջության վերաբերյալ տվյալների տարածման և օգտագործման առանձնահատկությունները» թեմաներով բովանդակային զեկույցներով հանդես եկան համապատասխանաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի միջազգային հանձնաժողովի, Չամփալիմոդ հիմնադրամի էթիկայի հանձնաժողովի անդամ, կենտրոնական Լիսաբոնի կենտրոնական հիվանդանոցի, Լիսաբոնի Նովա համալսարանի անդամ Պաուլա Մարտինո դա Սիլվան, ԵԽ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի միջազգային փորձագետ Սուրեն Քրմոյանը, «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի միջազգային փորձագետ և Տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Զեկույցներն ուղեկցվեցին թեմաների վերաբերյալ ակտիվ քննարկումներով։

Դասընթացը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում։

26 ապրիլի 2022 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page