Back Նոր էլեկտրոնային դասընթաց «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» թեմայով

Նոր էլեկտրոնային դասընթաց «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» թեմայով

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ մշակվել է նոր էլեկտրոնային դասընթաց՝ «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, ինչպես նաև բժշկական գաղտնիքը միջազգային իրավական փաստաթղթերի և ՀՀ ներպետական օրենսդրության համատեքստում» թեմայով:

Դասընթացի նպատակը ավագ և միջին բուժաշխատողների կարողությունների զարգացումն է վերջերս ընդունված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ, ինչպես նաև նպաստելու նրանց շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին։

Դասընթացի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատված «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները», որը մշակվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Մասնակիցներին կտրամադրվի 10 ինքնակրթության ՇՄԶ կրեդիտ։

Դասընթացի թիրախային լսարանը՝ ավագ և միջին բուժաշխատողներ։

Դասընթացն անվճար է և հասանելի ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ԷՈւՆ հարթակում հետևյալ հղմամբ։

2 նոյեմբերի 2022 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page