Back Weddinger Modell

Weddinger Modell-ը, որը մշակվել է 2010 թվականին Բեռլինում, հոգեբուժական խնամքի մոդել է փակ պայմաններում բուժվող պացիենտների համար, որը կենտրոնանում է վերականգնման, մասնակցության, աջակցվող որոշումների կայացման և հոգեբուժական բաժանմունքներում հարկադրական միջոցների կիրառման կանխարգելման վրա (Նյութ 29)։ Կան որոշ ապացույցներ, որ մոդելը նվազեցնում է անհատի հարկադրանքի միջոցների ենթարկվելու հավանականությունը և նրա հոսպիտալացման միջին տևողությունը, ընդ որում ըստ որոշ տեղեկությունների այն նաև բարելավում է բաժանմունքի մթնոլորտը: Weddinger Modell-ը լրացուցիչ ծախսեր չառաջացնող ծրագիր է, ընդ որում այն այլևս շրջանցում է խնամքի ավանդական մոտեցումը, որով անձը «ենթարկվում է» բուժման: Փոխարենը, բուժման որոշումները կայացվում են անձի հետ ակտիվ քննարկման արդյունքում, ոչ ֆորմալ աջակիցների ներկայությամբ, որոնց անձը ցանկանում է ներգրավել: Հիմնական նպատակներից մեկը անձին մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացումն է և անձին դրանց մասին տեղյակ պահելը։ Մոդելի նպատակն է անձին այնպիսի աջակցություն տրամադրելը, որը հարմարեցված է նրա կարիքներին կամ հանգամանքներին:

Չերնինի (Czernin) և գործընկերների ուսումնասիրությունը (2020) համեմատել է ծառայություններից օգտվողների երկու խմբեր, որոնցից մեկը բուժվել է ըստ Weddinger Modell-ի (միջամտության խումբ n=122), իսկ մյուսը՝ ավանդական եղանակով (հսկման խումբ n=235): Արդյունքները ցույց են տվել, որ Weddinger Modell-ով բուժվող պացիենտների խմբում զսպման միջոցների կիրառման առավելագույն հաճախականությունը, ինչպես նաև մեկուսացման դեպքերի տևողությունը զգալիորեն կրճատվել է: Հեղինակները եզրակացրել են, որ Weddinger Modell-ի և այլ նմանատիպ բուժման ձևերի ներդրումը ստացիոնար հոգեբուժական պայմաններում կարող է օգնել նվազեցնել հարկադրանքը (Czernin et al., 2020)։

Weddinger Modell-ի մասին լրացուցիչ տեղեկություններ հասանելի են նաև Mahler et al (2014թ.) զեկույցում։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page