Back Կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց լրագրողների համար

Կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց լրագրողների համար

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ հոկտեմբերի 9-10-ին տեղի ունեցավ Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների հիմնական սկզբունքների վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար։ Կարողությունների զարգացման այս դասընթացը «HELP-ը կենսաէթիկայում լրագրողների համար» երկամսյա վերապատրաստման դասընթացի ավարտական միջոցառումն էր, որը HELP-ի պատմության մեջ լրագրողների համար նախատեսված առաջին նմանատիպ դասընթացն է և նպատակ ունի լրագրողներին ապահովել կենսաէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ անհրաժեշտ հմտություններով` իրենց ամենօրյա պրակտիկայում կիրառելու համար: Դասընթացին մասնակցություն ունեցան 15 լրագրողներ՝ հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից․

Կարողությունների զարգացման դասընթացին բացման խոսքով հանդես եկան և մասնակիցներին ողջունեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի ներկայացումից հետո մասնակիցները ծանոթացան Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև կենսաէթիկայի ոլորտում Եվրոպայի Խորհրդի աշխատանքներին, կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի դերին, հանրային առողջապահական ճգնաժամերում մարդու իրավունքների հիմնական խնդիրներին։

Տեղական և միջազգային փորձագետների կողմից զեկույցներ ներկայացվեցին արտակարգ իրավճակներում մարդու իրավունքների խախտումների, առողջապահական գրագիտության, առողջապահական լրագրության հիմնական սկզբունքների, առողջությանը վերաբերող տեղեկատվության հավաքագրման և փոխանցման առանձանահատկությունների վերաբերյալ։

Միջոցառման ավարտին վերապատրաստման դասընթացն հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակներում։

2021 թվականի հոկտեմբերի 9-10
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page