Back Կարողությունների զարգացման դասընթաց՝ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի անձնակազմի համար

2023 թվականի հուլիսի 13-14
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
  • Imprimer en PDF
Կարողությունների զարգացման դասընթաց՝ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի անձնակազմի համար

2023 թվականի հուլիսի 13-14-ին  Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագիրը նախաձեռնել էր կարողությունների զարգացման դասընթաց՝ ԵԽ միջազգային և ազգային փորձագետների մասնակցությամբ՝ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի անձնակազմի համար՝ ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայով և Լրացուցիչ արձանագրություններով ամրագրված սկզբունքների և ստանդարտների վերաբերյալ։ 

Միջոցառման հիմնական նպատակը առողջապահության ոլորտի մասնագետների և իրավաբանների կարողությունների զարգացումն է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ՝ հնարավորություն տալու կիրառել այդ ստանդարտների քաղաքականության մշակման գործընթացում։ 

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու կենսաէթիկայի բաժնի  ղեկավար Լորանս Լվոֆֆը՝ կարևորելով կարողությունների զարգացման նման դասընթացների անհրաժեշտությունը՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների միջազգային ստանդարտների խթանման տեսանկյունից։ 

Միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու  բժշկական գաղտնիքի, պացիենտի իրազեկված համաձայնության, վերարտադրողական առողջության պահպանման ոլորտում, արտակարգ իրավիճակներում մարդու իրավունքների խախտումների, առողջապահության բնագավառում արհեստական բանականության կիրառման ոլորտում եվրոպական և ազգային ստանդարտները, ինչպես նաև այնպիսի առանձնահատուկ թեմաներ, ինչպիսիք են առողջապահական ծառայությունների հավասար մատչելիությունն ու բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովները, որոնք առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առանցքում են։ 

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ Գործողությունների ծրագրի շրջանակներում։