Back Պացիենտի առաջնորդությամբ գործողությունների ծրագիր» հարկադիր բուժման որոշումները բողոքարկելու համար Նիդերլանդներ

Բողոքարկման այս մեխանիզմը նախատեսված է ոչ հոժարակամ միջամտության ենթակա անձանց համար (Նյութ 30)։ Միևնույն ժամանակ այն գործընթաց է, որը անհատին է վերապահում այլընտրանքային խնամքի կազմակերպում առաջարկելու պարտականությունը, նաև իրավունք է տալիս է նրան՝ սկզբնական հարկադրական միջամտությունը առաջարկած «բժշկական տնօրենի» հետ հաստատել կամ մերժել այլընտրանքային ծրագիրը։ Նիդերլանդներում բժշկական տնօրենները կարող են թույլատրել հարկադիր հոգեբուժական միջամտություններ:

Բողոքարկման այս գործընթացի շրջանակներում այն ​​անձանց, որոնց բժշկական տնօրենի կարծիքով պահանջում են հարկադիր հոգեբուժական միջամտություն, տրվում է նամակ, որում նշվում է, որ իրենց հանդեպ պատրաստվում է հարկադիր միջամտության որոշում: Նամակում նշվում է, որ անձը կարող է մշակել գործողությունների ծրագիր, ներկայացնելով, թե ինչպես է նա ցանկանում խուսափել պարտադիր բժշկական խնամքից: Անձը պետք է գրավոր ներկայացնի այդ ծրագիրը բժշկական տնօրենի նամակը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում: Բժշկական տնօրենը երկու օրվա ընթացքում որոշում է՝ արդյոք անձին ժամանակ կտրվի այդ նպատակով։ Դրական որոշման դեպքում անձը երկու շաբաթ ժամանակ կունենա գործողությունների ծրագիրը կազմելու համար: Նման դեպքում բժշկական տնօրենը ժամանակավորապես հետաձգում է խնամքի կարգադրության նախապատրաստումը։ Նման գործողությունների ծրագիր կազմել ցանկացողների համար առկա է ձևանմուշ, որը թվարկում են ծրագիրը կազմելու համար հնարավոր քայլերը: Փաստաթուղթը կարելի է ներբեռնել ծառայության կայքից, կամ ստանալ բժշկական տնօրենից:

Անձը կարող է մշակել գործողությունների ծրագիրը առողջապահության մասնագետների, ընկերների կամ ընտանիքի հետ միասին (Նյութ 30)։ Նա կարող է նաև խորհուրդ հարցնել իր փաստաբանից կամ իրավաբանից: Գործողությունների ծրագրում անձը կարող է նկարագրել, թե ինչ է ուզում անել և ինչ խնամք կցանկանար ստանալ պարտադիր բժշկական խնամքից խուսափելու համար: Առաջարկվող ծրագրով կարող է նախատեսվել տարբեր տեսակի խնամք, ներառյալ կլինիկական, ընտանիքի կողմից տրամադրվող կամ սոցիալական բնույթի: Անձը կարող է նաև խնդրել այլ աջակցություն կամ ծառայություններ, ինչպիսիք են տնային օգնությունը, համայնքային ծառայությունները, ցերեկային խնամքը:

Բժշկական տնօրենը գնահատում է անձի գործողությունների ծրագիրը և անկախ հոգեբույժից բժշկական եզրակացություն է խնդրում: Եթե բժշկական եզրակացությունը ցույց տա, որ հարկադիր բժշկական օգնությունը հնարավոր է կանխել՝ օգտագործելով գործողությունների ծրագիրը, դատախազությունը կարող է դադարեցնել ոչ հոժարակամ միջամտության որոշման ընդունումը։ Եթե գործողությունների ծրագիրը բավարար չէ հարկադիր բժշկական օգնությունից խուսափելու համար, ապա բժշկական կնետրոնի տնօրենը կշարունակի հարկադիր բուժման կարգադրության նախապատրաստումը: Բժշկական կենտրոնի տնօրենը կարող է նաև շարունակել խնամքի կարգադրության կազմումը ավելի վաղ փուլում, այսինքն՝ մինչև ծրագրի կազմման երկու շաբաթը լրանալը։ Բժշկական կենտրոնի տնօրենը կարող է դա անել, եթե գործողությունների ծրագրի մշակումը բավականաչափ արագ չի ընթանում, կամ եթե խնամքի կարգադրության կազմումն այլևս հնարավոր չէ հետաձգել՝ լուրջ վնասի կամ իրավիճակի սրման վտանգի պատճառով: Մինչ այդ բժշկական կենտրոնի տնօրենը դա քննարկում է անձի և նրա ներկայացուցչի հետ: Անձին որոշման մասին ծանուցվում է նաև գրավոր: Այս նյութը կազմելու պահին հարկադիր միջամտության մակարդակի վրա բողոքարկման գործընթացի ազդեցության վերաբերյալ որևէ փաստացի տեղեկատվություն չկար:

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page