Back

«Հոգեբուժության և տնային խնամքի ծառայությունների միջև համագործակցության բարելավում» Շվեդիա

Շվեդիայի Էքսյո համայնքում այս փոքրամասշտաբ նախաձեռնությունը հաջողությամբ նվազեցրեց ոչ հոժարակամ միջամտությունների մակարդակը՝ հոգեկան առողջության ճգնաժամի մեջ գտնվող անհատների, տնային խնամք տրամադրող բուժքույրերի և ստացիոնար և ամբուլատոր հոգեբույժների միջև փոխգործակցության բարելավմանն ուղղված ծրագրի միջոցով (Նյութ 30)։ Վեց ամիսների ընթացքում պարտադիր հոսպիտալացման դեպքերը կրճատվեցին 66%-ով: Հիվանդների խումբը փոքր էր՝ այդ ժամանակահատվածում տնային խնամքի մեջ ընդգրկված էր 170 պացիենտ:

Ներկայացված նյութի համաձայն․

Հոսպիտալացումների թիվը նվազեցնելու նպատակով [հոգեբուժական ոչ հոժարակամ միջամտության հրամանով, որն ընդունվում է Շվեդիայի օրենսդրության համաձայն՝ «խնամքի վկայական» կազմելուց հետո], բուժքույրերն անց են կացնում հարկադիր հոսպիտալացման պացիենտների հետ հարաբերությունների բարելավմանը միտված աշխատանք։ Լիենլով ինքնին անհրաժեշտ հարաբերությունների բարելավումը նաև այլ նպատակների հասնելու միջոց կարող է լինել։ Ուստի բուժքույրերը պարբերաբար այցելում էին այդ պացիենտներին, շարունակական և երկարատև զրույցներ ունենում նրանց հետ: Մարդակենտրոն խնամքում հիվանդի պատմությունը կարևոր է գործընկերությունը հնարավոր դարձնելու համար: Այն դեպքերում, երբ պացիենտը համաձայնել է, բուժքույրերը նաև կապ են հաստատել նրա հարազատների հետ։

Կարևոր էր նաև հոգեբույժների և բուժքույրերի/տնային խնամքի համայնքային մատակարարների միջև կապի բարելավումը: Ծրագրի սկզբում կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ տնային խնամքի բուժքույրերի և ստացիոնար և ամբուլատոր հոգեբույժների միջև համագործակցությունը թերի և անձնակազմի կողմից ընկալվում էր որպես ընդհանուր առմամբ բացասական (Նյութ 30)։

Ըստ ներկայացված նյութի, գործելակերպը նախատեսում է երեք հիմնական տարր.

  • Նախ, ծառայությունը հիմնված է «շարունակական բարելավման» համար ծառայությունների մշակման նախկին գործընթացի վրա՝ հիմնված «պլանավորելու», «կատարելու», «մշտադիտարկելու» և «սովորելու» չորս քայլերի վրա (որի շվեդական հապավումը PDSA է)։
  • Երկրորդ՝ հոգեկան առողջության բժիշկ մասնագետները նպատակ ունեին ապահովել «անձակենտրոն խնամք», որի մասին առկա է մեծ ծավալի միջազգային գրականություն: Մոդելը Նյութում նկարագրվել է, որպես մարդուն հոգեկան առողջության խնդիրներից զերծ պահող, և որը «նախատեսում է անցում այն ​​մոդելից, որտեղ պացիենտը [դիտվում է որպես] պասիվ այն մոդելի, համեմատ որտեղ նա ակտիվ է իր սեփական առողջապահական ծրագրի պլանավորման և իրականացման գործում» (Նյութ 30)։
  • Երրորդ, թիմային աշխատանքը բուժաշխատողների շրջանում առաջնային ուշադրության կենտրոնում էր, քանի որ նախորդ ուսւոմնասիրությունները համայնքի տնային խնամքի մատակարարների և ստացիոնար և ամբուլատոր հոգեբույժների միջև հանդիպումներում լարվածություն և դժգոհություն էին նկատել: Դրա պատճառով հոգեկան առողջության ճգնաժամերի մեջ գտնվող անձանց մոտ շտապ օգնության, ստացիոնար և ամբուլատոր խնամքի անցումն այնքան էլ հարթ չեն ընթանում։

Այս գործընթացի արդյունքում ձեռնարկված գործնական քայլերը ներառում էին տնային խնամքի բարելավման ուղղությամբ ճշգրտումներ (օրինակ՝ ամբուլատոր հոգեբուժական խնամքի ժամկետի երկարացում աջակցության ավելի մեծ կարիքներ ունեցող անձանց համար) և լրացուցիչ ուսուցում (այդ թվում՝ ծերության հետ կապված հոգեսոցիալական և ճանաչողական հաշմանդամության գծով):

Ծրագրի փորձարկմանը նախորդող վեց ամիսների ընթացքում տնային առողջապահական ծառայության կողմից կատարվել է վեց հարկադիր հոսպիտալացում: Փորձարկման վեցամսյա ժամանակահատվածում ընդամենը երկու նման դեպք է արձանագրվել (կրկին 66% կրճատում):