Retour

Բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների վրա արհեստական բանականության զդեցության մասին նոր զեկույց

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 07/06/2022
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
  • Imprimer en PDF
Բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների վրա արհեստական բանականության զդեցության մասին նոր զեկույց

Եվրոպայի խորհրդի Կենսաբժշկության և առողջապահության ոլորտներում Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեն (CDBIO) հրապարակել է նոր զեկույց բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների վրա արհեստական ​​բանականության ազդեցության մասին։

Զեկույցն ուսումնասիրում է բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունների հետ առնչվող արհեստական բանականության համակարգերը՝ կապված Մարդու իրավունքների և կենսաբժշկության եվրոպական կոնվենցիայում («Օվիեդոյի կոնվենցիա») սահմանված մարդու իրավունքների սկզբունքների հետ: Ավելին, զեկույցն ուսումնասիրում է արհեստական բանականության պոտենցիալ ազդեցությունը մարդու իրավունքների վրա՝ վեց թեմատիկ ուղղություններով. (1) Որակյալ առողջապահական ծառայությունների անհավասար մատչելիություն; (2) Թափանցիկություն առողջապահության ոլորտի մասնագետների և հիվանդների համար; (3) Սոցիալական կողմնակալության վտանգ արհեստական բանականության համակարգերում; (4) Պացիենտի բարեկեցության հաշվառման նոսրացում; (5) Ավտոմատացման արդյունքում կողմնակալության, հմտությունների պակասի և տեղահանված պարտավորությունների վտանգ; և (6) Ազդեցություն գաղտնիության իրավունքի վրա:

Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների և կենսաբժշկության տեխնոլոգիաների ռազմավարական գործողությունների ծրագրի (2020-2025) շրջանակներում՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների կառավարումն ու «Մարդու իրավունքների ներդրումը կենսաբժշկության ոլորտում կիրառվող տեխնոլոգիաների զարգացման գործընթացում» նպատակը:

Զեկույցը, որը պատրաստել է Օքսֆորդի համացանցային ինստիտուտի (Օքսֆորդի համալսարան) ավագ գիտաշխատող և հետազոտությունների բաժնի ղեկավար Բրենտ Միտելշտադը, նպաստում է Առողջապահության ոլորտում արհեստական բանականության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հետագա աշխատանքին: Լրացուցիչ տեղեկություններ Եվրոպայի խորհրդի աշխատանքի վերաբերյալ՝ Մարդու իրավունքներ և կենսաբժշկություն, Արհեստական ​​բանականություն և Մարդու իրավունքներ