Retour

Հայաստանում «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակներում բիոէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացների շարք

14 - 15 հոկտեմբերի 2021 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
  • Imprimer en PDF
Հայաստանում «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակներում բիոէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP դասընթացների շարք

2021թ․ հոկտեմբերի 14-ին և 15-ին տեղի ունեցան Բիոէթիկայի հիմնական սկզբունքների վերաբերյալ HELP առցանց 5 դասընթացների մեկնարկային միջոցառումները՝ իրավաբանների և առողջապահական ոլորտի մասնագետների՝ մասնավորապես առողջապահության նախարարության, արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև բժիշկների և առողջապահության ոլորտի այլ մասնագետների, փաստաբանների մասնակցությամբ։

Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի պետ Լորանս Լվոֆֆը։

Օվիեդոյի կոնվենցիայի և լրացուցիչ արձանագրությունների ընդհանուր ներկայացումից հետո մասնակիցներին ներկայացվեց HELP ծրագիրը, HELP-ը Հայաստանում, ինչպես նաև HELP դասընթացների առցանց հարթակը (ավելի քան 35 դասընթացներով, որոնք հասանելի են ավելի քան 300 ադապտացված տարբերակներով և ամբողջ աշխարհում ընդգրկում են ավելի քան 90000 օգտատեր)։

«Բժշկական գաղտնիք», և «ՀԵԼՓ դասընթացի զարգացման» վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Լումսայի համալսարանի իրավունքի փիլիսոփայության պրոֆեսոր, «ՀԵԼՓ-ը կենսաբժշկության մեջ» դասընթացի համահեղինակ Ֆաբիո Մաչիոչեն և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական և «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի ազգային խորհրդատու Իզաբել Աբգարյանը։

Դասընթացները առաջիկա երկու ամսվա ընթացքում վարելու են HELP ծրագրի ազգային հավաստագրում ունեցող հինգ դասընթացավարներ՝ Եվգենիա Մուրադյանը, Լիլիթ Գևորգյանը, Լենդրուշ Հովհաննիսյանը, Անահիտ Չիլինգարյանը և Լաուրա Գասպարյանը․ Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագեր։

Դասընթացները կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկությունում» ծրագրի շրջանակներում։