Վճարմանն առնչվող տեղեկություններ

azbgcselenfrhyplrorusquk

Արդարացի բավարարումը

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածը:

Արդարացի բավարարումը: Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել.

2010 թվականի հունիսի 1-ին թիվ 14 Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո, Նախարարների կոմիտեն նույնպես վերահսկում է Դատարանի կողմից հաստատված բարեկամական կարգավորման պայմանների կատարումը (Կոնվենցիայի 39-րդ հոդվածը), ներառյալ ցանկացած գումար, որ Պետությունը համաձայնվել է վճարել դիմողին նման կարգավորման  պայմանների համաձայն. (կարդա ավելին…)

Այն ընթացակարգը, որին դիմողը պարտավոր է հետևել շտապ վճարումներ ստանալու համար, նկարագրված է Դատարանի վճռին կից նամակում.

Վճարի վերահսկողությունը

Կատարված վճարումը (բողոքելու կամ դիտողություններ անելու վերջնաժամկետը 2 ամիս է)

Հետևյալ երկու տեսակի գործերի համար, դիմողը ցուցակների հրապարակման օրից հետո երկու ամիս ժամանակ ունի բողոք ներկայացնելու համար, եթե ինչ-որ խնդիր է ծագում: Այս վերջնաժամկետը լրանալուց հետո, համարվում է, որ դիմողը ընդունել է գումարի վճարը Պետության կողմից սահմանված պայմաններով.

Վճարումը  չի կատարվել կամ թերի է

Առաջին տեսակի գործերի համար ՄԻԵԴ-ի Վճիռների իրականացման դեպարտամենտը ազգային իշխանությունների կողմից չի ստացել արդարացի բավարարման վճարման մասին գրավոր հաստատում կամ էլ տեղեկատվությունը թերի է.

Երկրորդ տեսակի գործերի համար վճարումը  կատարվել է վերջնաժամկետը լրանալուց հետո և առանց ժամկետանց վճարման տոկոսների որևէ նշումի.

Դիմողների հաղորդագրությունները / գանգատները

Եթե դուք ցանկանում եք ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն ձեզ համար Դատարանի կողմից սահմանված արդարացի բավարարման վճարի մասին կամ գանգատ ներկայացնել, խնդրում ենք:

Council of Europe

DGI - Directorate General of Human Rights and Rule of Law
Department for the Execution of Judgments of the ECHR
Just Satisfaction Section
F-67075 Strasbourg Cedex
FRANCE


  +33(0)3.88.41.27.93

  [email protected] 

Տեղեկատվական փաստաթուղթ

Արդարացի բավարարման ճանապարհով շնորհված վճարման գումարների մոնիտորինգ. ակնարկ Նախարարների կոմիտեի ներկա պրակտիկայի վերաբերյալ